00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Մելիքյան

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2024
Ռուբեն Մելիքյան
Բաժանորդագրվել
Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ նա ուղիղ եթերում տեղեկացրեց` այս պահին հայտնի է, որ 11 անձի են ձերբակալել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը նշեց, որ այդ գործի շրջանակում 28 անձանց էին ձերբակալել, սակայն հունիսի 13-ին նրանցից մեկին ազատ են արձակել` Հաղարծնի վանահայր Հայր Սամվելին։
«Առավոտյան մոտ 15-20 րոպեի ընթացքում տեղեկություններ ստացանք այս մարդկանց մասին ու իմացանք, որ նրանց ձերբակալում են, բերում քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, որտեղ քննվում է հունիսի 12-ին քաղաքացիների դեմ հարուցված քրեական վարույթը։ Կադրեր կան, որտեղ երևում է, որ մարդիկ ուղղակի հանգիստ կանգնած են, բայց ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում, ընդ որում` 20 հատ։ Հատուկ ընդգծենք, որ ոստիկանների և իրենց կատարած հանցավոր արարքների մասով որևէ գործողություն չի կատարվում»,– ասաց Մելիքյանը։
Նա ենթադրում է, որ մեկ տասնյակից ավելի այս անձանց 24–ժամյա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
Լրահոս
0