https://arm.sputniknews.ru/20240615/hajastanum-zangvatsajin-dzerbakalutjunneri-aliq-e-sksvel-meliqjan-77159082.html
Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Մելիքյան
Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Մելիքյան
Sputnik Արմենիա
Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին։ 15.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-15T11:33+0400
2024-06-15T11:33+0400
2024-06-15T20:44+0400
հայաստան
ռուբեն մելիքյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59835858_0:0:1601:901_1920x0_80_0_0_e72ff27597e14fd06094c39bd24cd779.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։Ավելի ուշ նա ուղիղ եթերում տեղեկացրեց` այս պահին հայտնի է, որ 11 անձի են ձերբակալել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը նշեց, որ այդ գործի շրջանակում 28 անձանց էին ձերբակալել, սակայն հունիսի 13-ին նրանցից մեկին ազատ են արձակել` Հաղարծնի վանահայր Հայր Սամվելին։Նա ենթադրում է, որ մեկ տասնյակից ավելի այս անձանց 24–ժամյա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72։Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/13/59835858_0:0:1601:1200_1920x0_80_0_0_53b1e5f8a7b99aee6d9c364ad0403c57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն մելիքյան, ձերբակալություն
հայաստան, ռուբեն մելիքյան, ձերբակալություն
Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել. Մելիքյան
11:33 15.06.2024 (Թարմացված է: 20:44 15.06.2024) Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ նա ուղիղ եթերում տեղեկացրեց` այս պահին հայտնի է, որ 11 անձի են ձերբակալել Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը նշեց, որ այդ գործի շրջանակում 28 անձանց էին ձերբակալել, սակայն հունիսի 13-ին նրանցից մեկին ազատ են արձակել` Հաղարծնի վանահայր Հայր Սամվելին։
«Առավոտյան մոտ 15-20 րոպեի ընթացքում տեղեկություններ ստացանք այս մարդկանց մասին ու իմացանք, որ նրանց ձերբակալում են, բերում քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, որտեղ քննվում է հունիսի 12-ին քաղաքացիների դեմ հարուցված քրեական վարույթը։ Կադրեր կան, որտեղ երևում է, որ մարդիկ ուղղակի հանգիստ կանգնած են, բայց ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում, ընդ որում` 20 հատ։ Հատուկ ընդգծենք, որ ոստիկանների և իրենց կատարած հանցավոր արարքների մասով որևէ գործողություն չի կատարվում»,– ասաց Մելիքյանը։
Նա ենթադրում է, որ մեկ տասնյակից ավելի այս անձանց 24–ժամյա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։