https://arm.sputniknews.ru/20240614/vostikanutjuny-gvortsel-e-iravachap-tuzhats-8-andz-der-hivandanvocum-eavanesjan-77113323.html
Ոստիկանությունը գործել է իրավաչափ, տուժած 8 անձ դեռ հիվանդանոցում է․Ավանեսյան
Ոստիկանությունը գործել է իրավաչափ, տուժած 8 անձ դեռ հիվանդանոցում է․Ավանեսյան
Sputnik Արմենիա
Առողջահության նախարարի կարծիքով՝ ոստիկանությունը գործել է համաչափ՝ պաշտպանելով հասարակական կարգը։ 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T11:25+0400
2024-06-14T11:25+0400
2024-06-14T11:35+0400
անահիտ ավանեսյան
բախումներ
բաղրամյան պողոտա
ոստիկան
հհ ոստիկանություն
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77037884_0:68:1280:788_1920x0_80_0_0_6dd5a654e48d8e394ffcc22eb1b5e834.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դեռևս տուժածներին չի այցելել, բայց պատրաստվում է։Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Ավանեսյանը նշեց՝ ոստիկանությունը համաչափ է գործել։Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
բաղրամյան պողոտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77037884_70:0:1210:855_1920x0_80_0_0_f771675c81fc81903fc7bf38786e2a46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, բախումներ, բաղրամյան պողոտա, ոստիկան, հհ ոստիկանություն, հիվանդանոց
անահիտ ավանեսյան, բախումներ, բաղրամյան պողոտա, ոստիկան, հհ ոստիկանություն, հիվանդանոց
Ոստիկանությունը գործել է իրավաչափ, տուժած 8 անձ դեռ հիվանդանոցում է․Ավանեսյան
11:25 14.06.2024 (Թարմացված է: 11:35 14.06.2024) Առողջահության նախարարի կարծիքով՝ ոստիկանությունը գործել է համաչափ՝ պաշտպանելով հասարակական կարգը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դեռևս տուժածներին չի այցելել, բայց պատրաստվում է։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Ավանեսյանը նշեց՝ ոստիկանությունը համաչափ է գործել։
«Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։