https://arm.sputniknews.ru/20240614/viravvorner-eghan-bajc-zvoher-chunecanq-qvocharjany-azh-i-mvot-teghi-unecats-masin-77115013.html
Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին
Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին
Sputnik Արմենիա
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը հատուկ միջոցների միայն մի փոքրիկ մաս է կիրառել, ճիշտ է գործել ամբողջ ուժային բլոկը։ 14.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-14T11:54+0400
2024-06-14T11:54+0400
2024-06-14T11:57+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
հհ ոստիկանություն
«տավուշը հանուն հայրենիքի»
բագրատ սրբազան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64123020_0:65:800:516_1920x0_80_0_0_4674c9b69f014be8e25ed422d88302ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների մի փոքր մաս է կիրառել։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։Ըստ նրա՝ մինչև վերջին պահը ոստիկանությունը ձեռնպահ էր մնում հատուկ միջոցներ կիրառելուց։Նրա խոսքով՝ ոստիկանությունը ոչ մի շարժ չի արել, պարզապես կանգնած է եղել, ոստիկանության վրա հարձակմանը միտված առաջին գործողությունը եղել է այն հայտարարությունը, թե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին շենք մտնել չեն թողնում։«Բախման առաջին քայլն էր, էմոցիոնալ ֆոնը ստեղծված էր, և էդ բախումը սկսեց դառնալ անկառավարելի, անկառավարելի իրավիճակներում ոստիկանությունն իրացրեց իր գործողությունների մի փոքրիկ մասը, որը բերեց վիրավորների»,- ասաց Քոչարյանը։Նա նաև անթույլատրելի անվանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքերը, երբ համեմատություն է տանում մարտի 1-ի և հունիսի 12-ի գործողությունների միջև։Նա շեշտեց՝ ճիշտ է, վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք։ Ըստ նրա՝ ոչ միայն ոստիկանությունը, այլև ուժային ամբողջ բլոկը հստակ աշխատեց։«Պետք է գնահատել ուժային կառույցների իրավաչափ՝ տեսանելի և ոչ տեսանելի գործողությունները, որոնք կանխեցին հետագա զարգացումները։ Երբ հոգևորականը ցուցարարներին տանում էր բախման, պետք է նաև հաշվի առներ և տեղեկացներ, որ ոստիկանության զինանոցում կան հատուկ միջոցներ, որոնց կիրառումն իրենից, այնուամենայնիվ, վտանգ ներկայացնում է»,- շեշտեց Քոչարյանը։Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64123020_66:0:778:534_1920x0_80_0_0_6985992f0d77ff426b9bab59957dd905.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, հհ ոստիկանություն, «տավուշը հանուն հայրենիքի», բագրատ սրբազան
հայաստան, անդրանիկ քոչարյան, հհ ոստիկանություն, «տավուշը հանուն հայրենիքի», բագրատ սրբազան
Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին
11:54 14.06.2024 (Թարմացված է: 11:57 14.06.2024) ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը հատուկ միջոցների միայն մի փոքրիկ մաս է կիրառել, ճիշտ է գործել ամբողջ ուժային բլոկը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների մի փոքր մաս է կիրառել։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ մինչև վերջին պահը ոստիկանությունը ձեռնպահ էր մնում հատուկ միջոցներ կիրառելուց։
«Ոստիկանությունը փակել էր ճանապարհները, որ մեր ԱԺ աշխատանքների հետ կապված խոչընդոտները վերացներ։ Բայց տեսաք, թե ինչպես դեպքերը զարգացան, և տվյալ հոգևորականը ինչ էր նախատեսել։ Ասել էր՝ ժամը 3-ին կգաք, անելիք ունենք, բայց եթե ասեր` էն անելիքն ինչին էր միտված, կարծում եմ՝ էդ հավաքված ժողովրդի 90 տոկոսն էդտեղ չէր լինի»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը ոչ մի շարժ չի արել, պարզապես կանգնած է եղել, ոստիկանության վրա հարձակմանը միտված առաջին գործողությունը եղել է այն հայտարարությունը, թե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին շենք մտնել չեն թողնում։
«Բախման առաջին քայլն էր, էմոցիոնալ ֆոնը ստեղծված էր, և էդ բախումը սկսեց դառնալ անկառավարելի, անկառավարելի իրավիճակներում ոստիկանությունն իրացրեց իր գործողությունների մի փոքրիկ մասը, որը բերեց վիրավորների»,- ասաց Քոչարյանը։
Նա նաև անթույլատրելի անվանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքերը, երբ համեմատություն է տանում մարտի 1-ի և հունիսի 12-ի գործողությունների միջև։
«Մարտի 1-ը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր․ հարձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ՝ ճեղքում կազմակերպելով, թե ճեղքումն ինչ զարգացում կունենար, մենք բազմիցս տեսել ենք։ Քանի որ դա չստացվեց, զարգացում ունեցավ գիշերը․ շարժվեցին դեպի կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Ի՞նչ էր դրան հետևելու։ Ասենք՝ գնացին, ու Նիկոլ Փաշինյանն այնտեղ լիներ, իրենք ճեղքեին կառավարության դռներն ու մտնեին ներս։ Այդ գործողությունների տրամաբանական ավարտը ի՞նչ էր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա շեշտեց՝ ճիշտ է, վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք։ Ըստ նրա՝ ոչ միայն ոստիկանությունը, այլև ուժային ամբողջ բլոկը հստակ աշխատեց։
«Պետք է գնահատել ուժային կառույցների իրավաչափ՝ տեսանելի և ոչ տեսանելի գործողությունները, որոնք կանխեցին հետագա զարգացումները։ Երբ հոգևորականը ցուցարարներին տանում էր բախման, պետք է նաև հաշվի առներ և տեղեկացներ, որ ոստիկանության զինանոցում կան հատուկ միջոցներ, որոնց կիրառումն իրենից, այնուամենայնիվ, վտանգ ներկայացնում է»,- շեշտեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։