https://arm.sputniknews.ru/20240613/zhamy-2000in-khavaqvenq-baghramjandemirtshjan-khachmerukum-bagrat-srbazan-77056772.html
Ժամը 20։00–ին կհավաքվենք Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում. Բագրատ սրբազան
Ժամը 20։00–ին կհավաքվենք Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում. Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ։ 13.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-13T10:40+0400
2024-06-13T10:40+0400
2024-06-13T11:06+0400
«տավուշը հանուն հայրենիքի»
բագրատ սրբազան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77052730_0:0:1601:901_1920x0_80_0_0_197910ca9c724fc43f23c8dc5fd9c3e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ այսօր պետք է տեղի ունենար նախատեսված նիստը, սակայն այն հետաձգվեց։Որպես հետաձգման պատճառ նշվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում մասնակցում է 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը։Չնայած այն բանին, նիստը հետաձգվեց, ցուցարարները չշտապեցին հեռանալ Հանրապետության հրապարակից, զուգահեռաբար նրանց և ոստիկանների միջև իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Հերթական նման իրավիճակից հետո Բագրատ սրբազանն ամոթանք տվեց ոստիկաններին։Ոստիկաններն այս խոսքերից հետո մեջքով կանգնեցին դեպի ակցիայի մասնակիցները, հետո լեզվակռիվ եղավ ոստիկանության ղեկավարության և Բագրատ սրբազանի միջև։Ոստիկանները մեղադրեցին Բագրատ սրբազանին պարբերաբար իրավիճակը լարելու և բախումներ հրահրելու մեջ։ Բագրատ սրբազանն էլ արձագանքեց, որ ոստիկաններն այդ հրահրել բառը լավ են սովորել, մինչդեռ զբաղված են ապօրինի հրամաններ կատարելով։«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ այսօր ժամը 20:00-ին հավաքվելու են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ ընդդիմությունը վրաններ է տեղադրել։ Դրանից հետո նա և շարժման կողմնակիցները երթով շարժվեցին դեպի «վրանային ավան»։Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0d/77052730_0:0:1601:1200_1920x0_80_0_0_32c35afba8e75b15fe06715a08b9e044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«տավուշը հանուն հայրենիքի», բագրատ սրբազան
«տավուշը հանուն հայրենիքի», բագրատ սրբազան
Ժամը 20։00–ին կհավաքվենք Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում. Բագրատ սրբազան
10:40 13.06.2024 (Թարմացված է: 11:06 13.06.2024) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ այսօր պետք է տեղի ունենար նախատեսված նիստը, սակայն այն հետաձգվեց։
Որպես հետաձգման պատճառ նշվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում մասնակցում է 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը։
Չնայած այն բանին,
նիստը հետաձգվեց, ցուցարարները չշտապեցին հեռանալ Հանրապետության հրապարակից, զուգահեռաբար նրանց և ոստիկանների միջև իրավիճակը պարբերաբար լարվում էր։ Հերթական նման իրավիճակից հետո Բագրատ սրբազանն ամոթանք տվեց ոստիկաններին։
«Դուք պիտի էս երկրում գլուխներդ կախ քայլեք, ոստիկաննե՛ր, գլուխներդ կախ` այնքան ժամանակ, քանի դեռ այս սրիկա, սուտասան, վախկոտ հայրենավաճառին եք ծառայում»,–ասաց նա։
Ոստիկաններն այս խոսքերից հետո մեջքով կանգնեցին դեպի ակցիայի մասնակիցները, հետո լեզվակռիվ եղավ ոստիկանության ղեկավարության և Բագրատ սրբազանի միջև։
Ոստիկանները մեղադրեցին Բագրատ սրբազանին պարբերաբար իրավիճակը լարելու և բախումներ հրահրելու մեջ։ Բագրատ սրբազանն էլ արձագանքեց, որ ոստիկաններն այդ հրահրել բառը լավ են սովորել, մինչդեռ զբաղված են ապօրինի հրամաններ կատարելով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ այսօր ժամը 20:00-ին հավաքվելու են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ ընդդիմությունը վրաններ է տեղադրել։ Դրանից հետո նա և շարժման կողմնակիցները երթով շարժվեցին դեպի «վրանային ավան»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։