https://arm.sputniknews.ru/20240610/rd-odatiezerakan-uzhery-jak-130-inqnatirneri-nvor-khmbaqanak-en-gnel-76889863.html
ՌԴ օդատիեզերական ուժերը Յակ-130 ինքնաթիռների նոր խմբաքանակ են գնել
ՌԴ օդատիեզերական ուժերը Յակ-130 ինքնաթիռների նոր խմբաքանակ են գնել
Sputnik Արմենիա
Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը, որը մշակել է «Յակովլև» ընկերությունը, առանձնանում է մանևրելու ունակությամբ և օդային էլեկտրոնային սարքավորումների... 10.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-10T13:00+0400
2024-06-10T13:00+0400
2024-06-10T13:02+0400
ռուսաստան
զենք
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62709447_0:167:1600:1067_1920x0_80_0_0_e78001c3ead3585133beb482cd29c922.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ընդգրկված է «Ռոստեխի» կազմում) Իրկուտսկի ավիագործարանը պատրաստել և ՌԴ ՊՆ-ին է փոխանցել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետկորպորացիայի մամուլի ծառայությանը։Յակ-130 ուսումնական և մարտական ինքնաթիռը, որը մշակել է «Յակովլև» ընկերությունը, առանձնանում է մանևրելու ունակությամբ և օդային էլեկտրոնային սարքավորումների ժամանակակից համալիրով: Մարտական իրավիճակին մոտ պայմաններում հնարավոր է ինքնաթիռի վրա փորձարկել «օդ-օդ» կամ «օդ-երկիր» տիպի զենքի պայմանական կամ իրական կիրառումը։Առաջին FPV-դրոնը «երկրի վրա». ռուսական նոր զենքի մասին«Այս տարվա օգոստոսին Իրկուտսկի ավիացիոն գործարանը կնշի իր 90-ամյակը, և այս բոլոր տարիների ընթացքում պետական պաշտպանական պատվերի կատարումը ձեռնարկության հիմնական առաջնահերթություններից է եղել։ Այս փուլում գործարանի զգալի ռեսուրսները կենտրոնացած են նաև բանակի և նավատորմի կարիքների համար Սու-30ՍՄ կործանիչների և ուսումնամարտական Յակ-130-ների մատակարարման խնդիրների կատարման վրա», –ասել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը։Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի ավիագործարանը Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է պատրաստել և փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62709447_160:0:1583:1067_1920x0_80_0_0_6a06f39a2f1bd9a5e2a97bad5eeeaa19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զենք, ինքնաթիռ
ռուսաստան, զենք, ինքնաթիռ
ՌԴ օդատիեզերական ուժերը Յակ-130 ինքնաթիռների նոր խմբաքանակ են գնել
13:00 10.06.2024 (Թարմացված է: 13:02 10.06.2024) Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը, որը մշակել է «Յակովլև» ընկերությունը, առանձնանում է մանևրելու ունակությամբ և օդային էլեկտրոնային սարքավորումների ժամանակակից համալիրով:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ընդգրկված է «Ռոստեխի» կազմում) Իրկուտսկի ավիագործարանը պատրաստել և ՌԴ ՊՆ-ին է փոխանցել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետկորպորացիայի մամուլի ծառայությանը։
Յակ-130 ուսումնական և մարտական ինքնաթիռը, որը մշակել է «Յակովլև» ընկերությունը, առանձնանում է մանևրելու ունակությամբ և օդային էլեկտրոնային սարքավորումների ժամանակակից համալիրով: Մարտական իրավիճակին մոտ պայմաններում հնարավոր է ինքնաթիռի վրա փորձարկել «օդ-օդ» կամ «օդ-երկիր» տիպի զենքի պայմանական կամ իրական կիրառումը։
«Այս տարվա օգոստոսին Իրկուտսկի ավիացիոն գործարանը կնշի իր 90-ամյակը, և այս բոլոր տարիների ընթացքում պետական պաշտպանական պատվերի կատարումը ձեռնարկության հիմնական առաջնահերթություններից է եղել։ Այս փուլում գործարանի զգալի ռեսուրսները կենտրոնացած են նաև բանակի և նավատորմի կարիքների համար Սու-30ՍՄ կործանիչների և ուսումնամարտական Յակ-130-ների մատակարարման խնդիրների կատարման վրա», –ասել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը։
Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի ավիագործարանը Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է պատրաստել և փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։