00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը

© Sputnik / Станислав Красильников / Անցնել մեդիապահոցՏանկ
Տանկ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Տանկ
Բաժանորդագրվել

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Ռեֆլեքս-Մ» կառավարվող սպառազինության համալիրի «Ինվար-M1» հակատանկային հրթիռները բազմապատկում են ռուսական զենքի փառքը ուկրաինական ռազմական գործողությունների թատրոնում ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի դեմ պայքարում: «Ինվար-M1»-ի մարտական գերազանցությունը արևմտյան նույնատիպ զենքերի նկատմամբ ակնհայտ է։
«Ռեֆլեքս-Մ» համալիրի հակատանկային հրթիռները հատուկ գործողության գոտում արդյունավետորեն ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկան, այդ թվում` ՆԱՏՕ-ի փառաբանված նմուշները: Արձանագրվել են դեպքեր, երբ զինամթերքը պայթել է առաջին իսկ հարվածից։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել է, որ «Ինվար-1» 9М119М1 կառավարվող հրթիռները պարբերաբար կիրառվում են ռազմական գործողություններում, և հաջորդաշարային կուտակային մարտական մասի շնորհիվ խոցում են 800 մմ համասեռ զրահը (նույն մետաղից բաղկացած)` լրացուցիչ դինամիկական պաշտպանության հետևում, այսինքն` «սրախողխող» են անում ՆԱՏՕ-ի ցանկացած տեխնիկա, այդ թվում` ցանկացած պրոյեկցիայի տանկեր։ Մինչև 5500 մետր հեռավորության վրա։
Ռուսական Միգ-41. հիպերձայն, էլեկտրամագնիսական ազդակով թնդանոթ, տիեզերական բարձունքներ
Ուկրաինական «Kyiv Post» անգլալեզու թերթը հայտնել է` լավագույն արևմտյան տանկերը` «Leopard 2»-ը, «Challenger 2»-ը և «Abrams»-ը, մարտի դաշտում «հրաշքի» սպասումը չեն արդարացրել։
«Ռեֆլեքս-Մ» կառավարվող հրթիռային զենքի համալիրները, որոնք ինտեգրված են Т-72Б3М, Т-80БВ, Т90А/М, БМП-3 և БМД-4М տանկերի կառավարման համակարգերում, զգալիորեն մեծացնում են ցամաքային զորքերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ռազմածովային ուժերի առափնյա ստորաբաժանումների, Ռուսաստանի օդադեսանտային ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների հարվածային ուժը։ Բարձր ճշգրտության «Ինվար-M1» հրթիռները օգտագործվում են 125 մմ տրամաչափի զենքերից, ուղղորդվում են կիսաավտոմատ կերպով` լազերային ճառագայթով:
© SputnikՌուսական "Ինվար-Մ1" կառավարվող հրթիռ
Ռուսական Ինվար-Մ1 կառավարվող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Ռուսական "Ինվար-Մ1" կառավարվող հրթիռ
Մինչև 5,5 կմ նշանառության հեռահարությունը թույլ է տալիս հակառակորդի զրահատեխնիկան խոցել նախքան կրակի բացման սահմանին հասնելը. զրահապատ-ենթատրամաչափային արկով` 2,5 կմ հեռավորության վրա, TAW-2 հրթիռով` 4 կմ հեռավորության վրա:
ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն կորպուսն Ուկրաինայում. լինել, թե չլինել
Մենամարտի դեպքում «Ռեֆլեքս-Մ» համալիրը և «Ինվար-1» հրթիռն ակնհայտորեն գերազանցություն են ապահովում հակառակորդի նկատմամբ: Այսպես, երկու կիլոմետր առաջ անցնելը ռուսական անձնակազմին տալիս է 2-4 րոպե, որի ընթացքում կարելի է 5-10 հրթիռ արձակել։ Դեպի առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախ թռիչքի ժամանակը 17 վայրկյան է։
Պետք է հաշվի առնել, որ ռազմական հատուկ գործողության գոտին վերևից պաշտպանված է ռուսական ամենատես «Կա-52» ուղղաթիռներով («Վիխր-Մ-ի հակատանկային հրթիռները` մինչև 10 կմ հեռահարությամբ), հարվածային «Լանցետ»-ներով, ինչպես նաև FPV դրոններով։
Չնայած այդպիսի լուրջ «մրցակցությանը»` «Ինվար - Մ1» հակատանկային հրթիռները խիստ բարձր արդյունավետություն են ցուցաբերում պաշտպանված ցամաքային, ջրային և ցածր թռչող թիրախների դեմ պայքարում։ Եվ ոչ միայն ուկրաինական դաշտում։

Համաշխարհային ճանաչում

Մարտական կիրառման ընթացքում 400 մետր/վրկ արագությամբ արձակվում է անմիջապես նշանառության կետը (որը գծվում է անտեսանելի լազերային ճառագայթով)։
Լույսի հոսքը տեղեկատվական դաշտ է ստեղծում, որն ընկալում է հրթիռի հետնամասի ֆոտոընդունիչը։ Այդպես հստակեցվում է ճառագայթի կենտրոնից շեղումը։ Ներսում գտնվող սարքավորումները կիսաավտոմատ ռեժիմում ճշգրտում են դեպի թիրախը թռիչքը։ Նշանառուն պետք է նշանի գիծը ընդամենը մի քանի վայրկյան պահի օբյեկտի վրա։
Հրթիռը կարող է հաղթահարել խոչընդոտները` մարտի դաշտում այրվող տեխնիկայից առաջացած ծուխը կամ փոշու ամպերը։ Բարդ պայմաններում համալիրն օգտագործում է թռիչքի բարձր հետագծի ռեժիմը. հրթիռը լազերային ճառագայթի գծին է իջնում թիրախին հանդիպելուց երկու վայրկյան առաջ:
ՆԱՏՕ-ի երկրներում «Ռեֆլեքս-Մ» հակատանկային համալիրը «Սնայպեր» անվանումն է ստացել։ Միանգամայն սպասելի անվանում, քանի որ «աշխարհում լավագույն» ամերիկյան «Ջավելինը» զգալիորեն զիջում է թե՛ ճշգրտության, թե՛ հեռահարության և հուսալիության առումով։
Ռուսաստանի մեծ մագիստրալային ավիացիայի «երեք փղերը»՝ Իլ-96-400Մ, Իլ-76ՄԴ-90Ա և Տու-144
9М119М1 «Ինվար-Մ» հրթիռը` հաջորդաշարային տիպի համակցվող մարտական մասով, սպառազինության մեջ է ներառվել 1990-ականների երկրորդ կեսին, ամերիկյան անալոգները` «Ջավելինը» և TOW-2-ը, համապատասխանաբար 1996 և 1991 թվականներին։
Պինդ վառելիքով աշխատող «Ինվարները» մարտունակ են մնում ծառայության ամբողջ ընթացքում և սպասարկման կարիք չունեն։ Հետևակի, ինժեներական կառույցների և թեթև զրահապատ տեխնիկայի խոցման համար մշակվել է հրթիռի` ջերմաճնշումային մարտական մասով տարբերակը։ Հրթիռը կարող է գործել որպես 9K118 «Ռազրիվ» կառավարվող սպառազինության համալիրի մաս`125 մմ քարշակվող 2А45М «Սպրուտ-Բ» հակատանկային թնդանոթի համար։
Մարտական հզորությունն ու հուսալիությունը կանխորոշել են այդ զենքի բարձր հեղինակությունը Ադրբեջանում, Ալժիրում, Բելառուսում, Գվինեայում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Իրաքում, Իրանում, Ղազախստանում, Ղրղզստանում, ԿԺԴՀ-ում, Մոլդովայում, Թուրքմենստանում և շատ այլ պետություններում:
Ակտիվորեն օգտագործվում են բնօրինակ «Ինվարները» և լիցենզիավորված մոդիֆիկացիաները: Ռուսական Տ-90 տանկերի կատարելությամբ տարված Հնդկաստանն ավելի վաղ 10 հազար «Ինվար» էր ձեռք բերել։
Սա վաստակած ճանաչում է։ Գործնականում ապացուցվել է, որ «Ռեֆլեքս-Մ» համալիրը` «Ինվար-Մ» հրթիռներով, եռակի ավելացնում է ռուսական տանկերի մարտական արդյունավետությունը։ Տեխնոլոգիական կատարելագործումը շարունակվում է։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին
Լրահոս
0