00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին FPV-դրոնը «երկրի վրա». ռուսական նոր զենքի մասին

© Photo : РостехԲազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիր «Դեպեշա»-ն
Բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիր «Դեպեշա»-ն - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիր «Դեպեշա»-ն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռոբոտային սպառազինությունների համալիրներն ու արհեստական բանականությամբ ռոբոտները վստահորեն գրավում են մարտական կիրառման բոլոր ոլորտները` օդը, ծովը, ցամաքը։ ՌԴ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները բարձր տեխնոլոգիաների համաշխարհային մրցավազքի առաջատարներն են:
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը զգալիորեն արագացրել է ռուսական հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների, ծովային դրոնների, ցամաքային բազմանպատակային անօդաչու թռչող սարքերի մշակումն ու սերիական արտադրության դուրս գալը:
Միանգամից երեք նորագույն ցամաքային բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրներ` «Դեպեշա»-ն, «Բագգի»-ն և «Իմպուլս-Մ»-ը, հաջողությամբ փորձարկումներ են անցնում զորավարժարաններում և հատուկ ռազմական գործողության գոտում։ Խելացի մեքենաները տարբերվում են իրենց նպատակներով, կառավարման սկզբունքներով և օգտակար բեռով, սակայն ռազմի դաշտում հավասար (բարձր) արդյունավետություն են ցուցադրում և սպասված են զորքերում (խոշոր խմբաքանակներով):
Մարտական շփման գծից հնարավորինս շատ մարդկանց դուրս բերելը ժամանակի պահանջն է։ Հետախուզական, հարվածային և սակրավորական ռոբոտների կիրառումը բազմաթիվ զինծառայողների կյանքեր կպահպանի, կապահովի ստորաբաժանումների բարձր մարտունակությունը։ Նման մարտական փոխարինումը ավելի ու ավելի նկատելի է դառնում ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում։

Առաջին FPV անօդաչու թռչող սարքը «երկրի վրա»

«Դեպեշա» ռոբոտային համալիրը` թրթուրավոր պլատֆորմով, մշակվել է КПБ ձեռնարկության («Ռոստեխի» մաս է կազմում) մասնագետների կողմից։ FPV սաղավարտի և «ջոյստիկի» օգնությամբ օպերատորի կողմից հեռակառավարվող մեքենան տարբեր ձևափոխումներով կարող է խոցել հակառակորդի կենդանի ուժն ու ամրաշինական կառույցները (կամիկաձե), ականապատել տեղանքը (սակրավոր), աննկատ ռազմամթերք հասցնել առաջնագիծ, տարհանել վիրավորներին։
Օգտակար ծանրաբեռնվածությունը 150 կգ է, օպերատորի հետ կապի ու թռիչքի հեռավորությունները չեն բացահայտվում:
Տեղանքում գործողությունների մարտավարությունն ավելի բարդ է, քան միատարր օդային կամ ջրային միջավայրում մանևրելը: Ցամաքային ռոբոտային համալիրներ ավելի դժվար է ստեղծել։
Մեքենաները պետք է սովորեն շարժվել՝ հաշվի առնելով տեղանքը, շրջանցել խոչընդոտները, կողմնորոշվել և երթուղի ստեղծել սեփական տեխնիկական միջոցների և արբանյակային նավիգացիայի հաշվին, հայտնաբերել թիրախները։ Ամենաբարդ խնդիրը մարտի դաշտում մեքենաների և մարդկանց համաձայնեցված գործողություններն են։ Ոչ մի ռոբոտային համակարգ ի վիճակի չէ մարտական փորձն ավելի արագ յուրացնել, քան մարդը: Մարտավարությունը դժվար է ծրագրավորել, այն ռազմական արվեստի մի մասն է, որում կան ընդհանուր սկզբունքներ և չկան համընդհանուր բանաձևեր ցանկացած իրավիճակի «թվայնացման» համար: Առանց օպերատորի դեռ հնարավոր չէ, սակայն խելացի մեքենաների անկախության աճը ժամանակի պահանջն է։

Հուսալի օգնական մարտում

«Բագգի» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրը՝ անվավոր շասիով, ստեղծվել է «Սիգնալ» ռազմական գիտահետազոտական ինստիտուտի կողմից (կրկին «Ռոստեխի» կազմում)։ Մարտադաշտում կարողանում է կատարել մեծ թվով հարվածային (կամիկաձե) և օժանդակ առաջադրանքներ։ Կոմպակտ, հուսալի «Բագգին» բարձր մանևրայնություն ունի և վերահսկվում է «ջոյստիկով» և պլանշետով զինված օպերատորի կողմից։ Առավելագույն ծանրաբեռնվածությունը 250 կգ է: Լուրջ, բարձր տեխնոլոգիական մշակում է։ Հիշեցնեմ, որ «Սիգնալ» ռազմական ԳՀԻ-ն մշակում է նավիգացիոն համակարգեր, փողային հրետանու և ՀԿՌՀ կրակի կառավարման ավտոմատացված համակարգեր։ Ձեռնարկության մասնագետները 2023 թվականին 2,5 անգամ ավելացրել են հատկապես պահանջված սպառազինության համար բաղադրիչների արտադրությունը։

Ամենախելացին ու խիստը

Հատուկ ռազմական գործողության փորձը հաշվի առնելով կառուցված «Իմպուլս-Մ» ռոբոտացված հարթակը հասել է փորձարկումների փուլին, որոնք ներառում են մարտական առաջադրանքների կատարում ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում՝ հակատանկային համալիրով ունիվերսալ հրթիռային ռոբոտի մոդիֆիկացիայով։ Ծրագիրը թույլ է տալիս ինտեգրել տարբեր մարտական մոդուլներ, ինքնուրույն լուծել բարդ լոգիստիկ խնդիրներ։ Նման մեքենաների հիմնական նպատակը ռազմի դաշտում հակառակորդի բարձրտեխնոլոգիական ոչնչացումն է։
«Իմպուլս-Մ» բազմանպատակային ռոբոտը ունի թրթուրավոր շասսի։ Օգտակար բեռվածությունը՝ մինչև 500 կգ, ևս 1500 կգ կարող է քաշել կցորդով: Արհեստական բանականության տարրերով կառավարման համակարգը հարթակին թույլ է տալիս գործել ավտոմատ ռեժիմով, իսկ օպերատորի կառավարման պարագայում՝ կապի կորստի դեպքում ինքնավար վերադառնալ բազա: Ստուգվել է մարտական պայմաններում, զորքերում «ստաժավորման» արդյունքներով ռոբոտը գերազանց բնութագիր է ստացել։

Նոր հորիզոններ

Մինչև վերջերս ռոբոտաշինության մասնագետները կարծում էին, որ համազորային մարտի պայմաններում թիրախների ճանաչման և կրակային խոցման որոշման ճշգրտությունը կարելի է վստահել միայն մարդուն, օպերատորին։ 21-րդ դարի տեխնոլոգիաների, արհեստական բանականության և տեխնիկական տեսողության հարակից համակարգերի զարգացման շնորհիվ անհնարինի հորիզոնն ընդլայնվում է, ռուսական բանակի ռոբոտային համակարգերը ակտիվորեն մեծացնում են մարտական ընտրանքների շրջանակն ու լուծումների ինքնավարության աստիճանը: Ցամաքային մարտական ռոբոտների կողմից թիրախների ինքնուրույն հայտնաբերումն ու խոցումը աստիճանաբար նորմա է դառնում և թույլ է տալիս հակառակորդի նկատմամբ բացարձակ տեխնոլոգիական գերակայության հասնել:
Այստեղ տեղին է հիշեցնել «Սորատնիկ» մարտական ռոբոտի, «Ստալկեր» ականազերծման ռոբոտային համալիրի, Տ-14-ի ԱԲ-ով ռոբոտային տարբերակի՝ «Ուրան»-ների մի ամբողջ շարքի հնարավորությունների մասին։ Իհարկե, ցանկը թերի է։
Բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստորաբաժանումները ռուսական զորքերում կհայտնվեն 2025 թվականին։ Ռոբոտատեխնիկական համալիրների զարգացման և մարտական կիրառման հայեցակարգի համաձայն ՝ մինչև 2025 թվականը ռուսական բանակի սպառազինության կառուցվածքում ռոբոտների մասնաբաժինը կհասնի 30 տոկոսի: Այդ համակարգերի զգալի մասը գործելու է ինքնավար ՝ արհեստական բանականության կառավարմամբ։ Ռուս ծրագրավորողներին, կոնստրուկտորներին և ինժեներներին շատ քիչ է մնացել, որ հասնեն ռոբոտների ամբողջական ինքնավարության բոլոր փուլերում՝ մարտի դաշտից տեղեկատվություն ստանալուց մինչև որոշումներ կայացնելը և զենքի կիրառումը։
Լրահոս
0