https://arm.sputniknews.ru/20240610/erevanum-danakaharutjunner-en-teghi-unecel-ka-spanvats-ev-viravvorner-76887861.html
Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ
Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ
Sputnik Արմենիա
Քրեական վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով։ 10.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-10T11:48+0400
2024-06-10T11:48+0400
2024-06-10T11:59+0400
հայաստան
երևան
դանակահարություն
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_0:41:1600:942_1920x0_80_0_0_2b2dc1c90035c842df952433c7949cce.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի կենտրոնում հանգստյան օրերին դանակահարության դեպքեր են եղել, որի հետևանքով կա սպանված և վիրավորներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը` այլ մանրամասներ չնշելով։Ըստ shamshyan.com–ի` դանակահարության դեպքերից մեկը գրանցվել է հունիսի 10-ին` ժամը 01:25-ի սահմաններում։ Մաշտոցի պողոտա 43 հասցեում մի խումբ անձինք վիճաբանել են, հայհոյանքներ հնչեցրել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:Ըստ կայքի` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանը, իսկ Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է, բայց թե ով, չի նշվում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643064_176:0:1600:1068_1920x0_80_0_0_65ec835314d602f643827316225ecf00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դանակահարություն, մահ
հայաստան, երևան, դանակահարություն, մահ
Երևանում դանակահարություններ են տեղի ունեցել․ կա սպանված և վիրավորներ
11:48 10.06.2024 (Թարմացված է: 11:59 10.06.2024) Քրեական վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի կենտրոնում հանգստյան օրերին դանակահարության դեպքեր են եղել, որի հետևանքով կա սպանված և վիրավորներ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դանակահարության երկու դեպք է գրանցվել, վարույթներ են նախաձեռնվել սպանության և սպանության փորձի հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը` այլ մանրամասներ չնշելով։
Ըստ
shamshyan.com–ի` դանակահարության դեպքերից մեկը գրանցվել է հունիսի 10-ին` ժամը 01:25-ի սահմաններում։ Մաշտոցի պողոտա 43 հասցեում մի խումբ անձինք վիճաբանել են, հայհոյանքներ հնչեցրել, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին, որոնց պատճառել է մարմնական վնասվածքներ:
Ըստ կայքի` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանը, իսկ Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է, բայց թե ով, չի նշվում։