00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տունը քանդելիս ոչ ոք չի օգնում. Կիրանցում փորձում են ապրել անորոշության մեջ

© SputnikՄհեր Սիմոնյանի տունը
Մհեր Սիմոնյանի տունը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Բաժանորդագրվել
Բացի կադաստրի վկայականով մարդկանց պատկանող գույքերից՝ Ադրբեջանին են հանձնվում հեկտարներով համայնքային հողեր։
Գյուղերում տուն կառուցելիս ամբողջ համայնքն է ձեռք մեկնում, ով ինչով կարող է՝ օգնում, նույնը չէ տուն քանդելիս… Արդեն մի քանի օր է՝ կիրանցեցի Մհեր Սիմոնյանն ու Խանում Թամրազյանը քանդում են իրենց տները, որոնք տարիներ շարունակ սեփական ձեռքերով ու դժվարությամբ շենացրել էին։ Հիմա քանդում են, որովհետև կառավարության հրապարակած քարտեզներով՝ այդ տները Հայաստանի Հանրապետությունում չեն, Ադրբեջանում են ու պետք է ադրբեջանական կողմին հանձնվեն։
Խանումի տուն առաջին անգամ ոտք ենք դրել ապրիլի կեսերին, երբ կառավարությունը հրապարակեց սահմանազատման քարտեզներն ու պարզվեց՝ սովետական ժամանակներում երբևէ Ադրբեջանին չպատկանած կամուրջը, հարակից հողատարածքներն ու 2 տներ ևս Ադրբեջանին են անցնելու։ Երբ քայլում էինք Խանումի այգով՝ կամուրջը վերևից նկարահանելու համար, ամեն քայլին մեզ խնդրում ու հրահանգում էր ոտքերի տակ ուշադիր նայել, որ հանկարծ չտրորենք նոր ծլած սոխը, սխտորը, կարտոֆիլը։ Հիմա այգին չջրված է, տունն էլ՝ պատերով հանդերձ, քանդում են, որ անգամ դռան բռնակը ադրբեջանցիներին չմնա։
© SputnikԿիրանցի գործող ճանապարհը
Грузовой автомобиль проезжает по действующей дороге у села Киранц - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Կիրանցի գործող ճանապարհը
Նույնն է անում նաև Մհեր Սիմոնյանը, որի տան մոտ նկարահանումներ անել ԱԱԾ-ն արդեն արգելեց մեզ։ Ավելին, ոչ միայն նկարահանել, այլև տարածքում գտնվել։ Մհերի տնից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկանները, այսպես ասած, «պոստ» են դրել, դրանից ներքև էլ մերը չէ։
Խանումն ու Մհերը երկար բանակցություններից հետո համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումը, որի չափը պաշտոնապես չի հրապարակվում, իրենք էլ լրագրողների հետ խոսել խուսափում են։
Կիրանցում սահմանազատման հետևանքով ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։ 30-ից 20-ը (նրանց թվում Խանումն ու Մհերը) համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները, ընդ որում, խոսքը բավականին մեծ գումարների մասին է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ 50-130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում՝ կախված գույքի տեսակից։ Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները: Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով՝ երկուսին էլ գյուղում հող է հատկացվելու նոր տուն կառուցելու համար։
© Sputnik

Խանում Թամրազյանի տունը

Խանում Թամրազյանի տունը - Sputnik Արմենիա
1/4

Խանում Թամրազյանի տունը

© Sputnik

Խանում Թամրազյանի տունը

Խանում Թամրազյանի տունը - Sputnik Արմենիա
2/4

Խանում Թամրազյանի տունը

© Sputnik

Խանում Թամրազյանի տունը

Խանում Թամրազյանի տունը - Sputnik Արմենիա
3/4

Խանում Թամրազյանի տունը

© Sputnik

Խանում Թամրազյանի տունը

Խանում Թամրազյանի տունը - Sputnik Արմենիա
4/4

Խանում Թամրազյանի տունը

1/4

Խանում Թամրազյանի տունը

2/4

Խանում Թամրազյանի տունը

3/4

Խանում Թամրազյանի տունը

4/4

Խանում Թամրազյանի տունը

Բացի 2 բնակելի տներից Ադրբեջանին են հանձնվում նաև 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, նաև մի քանի հա համայնքային հողեր։ Տներից ու հողամասերից մի քանիսն էլ հայտնվում են անմիջապես սահմանի մոտ, թեպետ մնում են հայկական կողմում, սակայն դրանց հետագա շահագործումը ևս կասկածի տակ է։
© SputnikՌուդիկ Ավալյանի ավտոմասերի խանութը
Вагон-магазин автозапчастей Рудика Аваляна в селе Киранц - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Ռուդիկ Ավալյանի ավտոմասերի խանութը
10 անձ հրաժարվում են փոխհատուցումից․ նրանց թվում է Ռուդիկ Ավալյանը, որը Ադրբեջանին հանձնվող ճանապարհի եզրին՝ հայտնի արծվի արձանի հարևանությամբ ավտոմասերի խանութ ուներ։ Ի դեպ, արծիվն ապամոնտաժվել է՝ այլ վայր տեղափոխվելու համար։ Հենց Ռուդիկի խանութի տեսախցիկն էր մայիսի 2-ին արձանագրել, թե ինչպես են կարմիրբերետավորները բռնի ուժ գործադրում գյուղացիների նկատմամբ, ուժով իր սեփական խանութից դուրս էին բերել նաև Ռուդիկին։
© SputnikՌուդիկ Ավդալյանը (աջից առաջինը) համագյուղարցիների հետ
Рудик Авалян (справа) с односельчанами сидят под 700-летним деревом - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Ռուդիկ Ավդալյանը (աջից առաջինը) համագյուղարցիների հետ
«Ընկերներս են հետո դատարկել խանութը, իմ ձեռը չգնաց, հիմա ինձ չեն թողնում մոտենամ վագոն-խանութին»,- ասում է 30-ամյա Ռուդիկը, որի ընտանիքը եկամուտի աղբյուրից է զրկվել, մինչդեռ նրա խնամքին 2 երեխա են՝ 2 ու 4 տարեկան։
Փոխհատուցումից հրաժարվում է, ասում է՝ դիմումի ձևն արդեն վիրավորական է՝ խնդրել մարզպետից, որ իրեն փոխհատուցում տան իրեն պատկանող, իր ձեռքից խլվող հողի համար։
© PhotoԴիմումի ձևը
Заявка на получение компенсации, предоставленная жителям Киранца - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Դիմումի ձևը
Ի դեպ, ինչ վերաբերում է դիմումին, դրանում սպիտակի վրա սևով նշված է, որ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում քաղաքացին հրաժարվում է բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
«Միաժամանակ, սույն դիմումով լիազորում եմ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։
Կարինե Պետրոսյանի դեպքում էլ տասնամյակներով մշակած, մոտ 1,2 հա այգին է հանձնվում։ Եթե նախկինում կիրանցեցիները լրագրողների հետ առանց վարանելու խոսում ու պատմում էին, հիմա էլ նախկինը չեն։
© SputnikԱդրբեջանին անցնող գյուղատնտեսական նշանակություն հողերը
Вид на сельскохозяйственные поля села Киранц, переходящие под контроль Азербайджана после делимитации - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Ադրբեջանին անցնող գյուղատնտեսական նշանակություն հողերը
Արցունքն աչքերին տիկին Կարինեն պատմում է այգու մասին, ինչ ասես, որ չէր աճում՝ կեռաս, արքայանարինջ, տանձ, խնձոր, թուզ, հաղարջ, ազնվամորի… Ամենավատ տարին անգամ առնվազն մեկ ու կես միլիոն դրամի եկամուտ էին ունենում, իսկ այս տարի էլ հրաշալի բերք էին կանխատեսում, ցավոք, իրենք չեն վայելի։
«Չգիտեմ՝ փոխհատուցումը որ վերցնեմ, ավելի ինձ թեթև կզգամ, թե չէ…»,- ասում է կինը։
Բացի կադաստրի վկայականով մարդկանց պատկանող գույքերից՝ Ադրբեջանին են հանձնվում հեկտարներով համայնքային հողեր։
Ինչ վերաբերում է սահմանին կից հայտնվող տների մասին, ապա դրանցից մեկն ընդհանուր օգտագործման շենք է, որտեղ 3 տարբեր ընտանիքներ են ապրում, այն անմիջապես նոր կառուցվող, շրջանցիկ ճանապարհի եզրին է հայտնվելու, ընտանիքներն այստեղից դուրս են գալու։
Սահմանից մի քանի քայլ հեռավորության վրա էլ նորակառույց դպրոցն է, որտեղ նախատեսվում էր, որ այս տարվա սեպտեմբերից արդեն աշակերտները պետք է դասի գնան։ Սահմանազատումից հետո ադրբեջանական դարձած տարածքից դպրոց հասնելու համար ուղիղ մեկ ու կես րոպե ժամանակ է պահանջվում, ընդ որում՝ առանց վազելու․ անձամբ եմ փորձել։
© SputnikԴպրոցի վթարային շենքը
Аварийное здание действующей школы села Киранц - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Դպրոցի վթարային շենքը
Հիմա գյուղացիները երկընտրանքի առաջ են՝ դասերը շարունակել դպրոցի նախկին շենքում՝ երրորդ կարգի վթարայնության (Գևորգ Վարդանյանի անվան, ով զոհվել է գյուղի ինքնապաշտպանության ժամանակ), որն էլ, ընդ որում, ընդամենը մի 200-300 մետր է սահմանից հեռու լինելու, թե նոր շենքում, որն անմիջապես թշնամու քթի տակ է։ Ի դեպ, այստեղ արդեն հայ սահմանապահներն են տեղակայվել։
© Sputnik

Նոր կառուցվող ճանապարհը

Նոր կառուցվող ճանապարհը - Sputnik Արմենիա
1/3

Նոր կառուցվող ճանապարհը

© Sputnik

Նոր կառուցվող ճանապարհը

Նոր կառուցվող ճանապարհը - Sputnik Արմենիա
2/3

Նոր կառուցվող ճանապարհը

© Sputnik

Նոր կառուցվող ճանապարհը

Նոր կառուցվող ճանապարհը - Sputnik Արմենիա
3/3

Նոր կառուցվող ճանապարհը

1/3

Նոր կառուցվող ճանապարհը

2/3

Նոր կառուցվող ճանապարհը

3/3

Նոր կառուցվող ճանապարհը

Ակտիվորեն ընթանում է շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, կամրջի հանձնումից հետո այն պետք է գա և միանա միջպետական ճանապարհին։ Իսկ ադրբեջանական դրոշն արդեն անզեն աչքով է տեսանելի․ սահմանազատման արդյունքում առաջ են եկել։ Հիմա գյուղացիները քննարկում են՝ տեսնես այս գործընթացներն ավարտին հասնելուց հետո ում «բախտն է բերելու»՝ Խանումի, թե Մհերի՝ ադրբեջանական դրոշը որ մեկի տան տեղում է դրվելու։
© SputnikФлаг Азербайджана на территории, где прошла делимитация
Флаг Азербайджана на  территории, где прошла делимитация - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2024
Флаг Азербайджана на территории, где прошла делимитация
Լրահոս
0