00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուրիստական փաթեթներում այսուհետ կներառվեն նաև համերգային ծրագրեր. հուշագիր կնքվեց

© Sputnik / Aram NersesyanԶբոսաշրջիկ
Զբոսաշրջիկ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Առ այսօր թե՛ ժողովրդական արվեստը, թե՛ օպերան ու բալետը տուրիստներին առաջարկվող փաթեթներում այդքան էլ ակտիվ չեն եղել, այժմն նման համագործակցությամբ կառույցները փորձում են լուծել այդ խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ այցելող արտասահմանցի զբոսաշրջիկներին առաջարկվող տուրիստական փաթեթներում կներառվեն նաև համերգային ծրագրեր։ Այսօր տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ համագործակցության հուշագիր կնքեցին։
Չդադարող անձրևներ, քանդված ճանապարհներ. ինչպես է Հայաստանում զարգանում ներքին տուրիզմը
Սարգսյանի խոսքով` կառույցների համագործակցությունը նոր չէ, նախորդ տարի էլ եղել են միասին իրականցված հաջող ծրագրեր, համագործակցություններ, փառատոններ։
«Այսօր էլ ֆիքսում ենք մեր համագործակցությունը թղթի վրա։ Հայկական մշակույթի միջազգայնացման խնդիրը սերտ առնչություն ունի տուրիզմի զարգացման հետ։ Կարծում եմ` շատ լավ համագործակցություն է սպասվում։ Մենք տոմսերի հատուկ գին ենք իրենց առաջարկել, մեր համերգներն էլ կներառվեն տուրիստական փաթեթներում ու արտասահմանցի մեր զբոսաշրջիկներին կարող ենք ներկայացնել մեր հայկական մշակույթը։ Սա ամենակարևոր կետն է»,–ընդգծեց պարի ազգային կենտրոնի տնօրենը։
Մեխակ Ապրեսյանի կարծիքով` հանրության մեջ ձևավորվում է այն ընկալումը, որ տուրիզմը միայն տնտեսական նշանակություն չունի, միայն զբոսաշրջային այցելություններից եկամուտներ ստանալը չէ, շատ կարևոր սոցիալական, մշակութային նույնիսկ քաղաքական նշանակություն ունի։
«Այսինքն` մենք պետք է տուրիզմի միջոցով կարողանանք Հայաստանի, հայ ժողովրդի ողջ մշակութային բազմազանությունը պատշաճ ներկայացնել թե՛ ՀՀ–ում, և թե՛ համաշխարհային հանրությանը։ Կարողանանք մեր ողջ բազմազանությամբ ներկայանալ աշխարհին, նպաստենք տուրիզմի միջոցով միջմշակութային երկխոսությանը, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։ Դա կարող ենք անել, միայն թե կարողանանք արդյունավետ համագործակցել»,–հավելեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Թուրքիայում թանկ է, Ադրբեջանում` վտանգավոր. ի՞նչ կշահի հայկական տուրիզմը առկա իրավիճակում
Առ այսօր թե՛ ժողովրդական արվեստը, թե՛ օպերան ու բալետը տուրիստներին առաջարկվող փաթեթներում այդքան էլ ակտիվ չեն եղել, այժմն նման համագործակցությամբ կառույցները փորձում են լուծել այդ խնդիրը։ Սակայն այդ լուծման ճանապարհին իրենք էլ հանդիպում են խնդիրների` չկա հստակ տարածք, չկան ռեսուրսներ։
Ապրեսյանի խոսքով` կարևոր է նաև կանխատեսելիությունն ու հստակությունը տուրիստական փաթեթների առաջարկներում։
«Այսինքն` պետք է դեռ մեկ տարի առաջ հաջորդ տարվա ծրագիր լինի, որ եկող զբոսաշրջիկը վստահ լինի` պարի պետական անսամբլի ելույթն է դիտելու, ինչպես նշված էր ծրագրում»,– նշեց Ապրեսյանը։
Նա հավելեց, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է և հույս ունեն, որ իրենց ցանկալի արդյունքը կստանան։
Ներուժ կա, բայց խոչընդոտները շատ են. ինչու չի զարգանում առողջապահական տուրիզմը Հայաստանում
Լրահոս
0