00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում թանկ է, Ադրբեջանում` վտանգավոր. ի՞նչ կշահի հայկական տուրիզմը առկա իրավիճակում

Թուրքիայում թանկ է, Ադրբեջանում` վտանգավոր. Ի՞նչ կշահի հայկական տուրիզմը առկա իրավիճակում
Բաժանորդագրվել
«Նարեկավանք տուրի» փոխտնօրեն, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ եթե Թուրքիայի փոխարեն Հայաստան եկողների թիվը այնքան էլ շատ չի լինելու, ապա Ադրբեջանի փոխարեն Հայաստանը նախընտրողներ,հնարավոր է` ավելի շատ լինեն։
Թուրքիայում տուրիստական ծառայությունների թանկացումը դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցերի վիճակագրության վրա էապես չի ազդի։ Ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանում օրերս տեղի ունեցած երկրաշարժը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նարեկավանք տուրի» փոխտնօրեն, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցած թանկացումներից Ռուսաստանում առաջացած դժգոհությունների հնարավոր ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա։
Հայաստանն ու Ռուսաստանը զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել
Նա նշեց, որ Թուրքիայում ծովափնյա հանգստի մեկնող ռուսաստանցիները նույնիսկ տուրիստական ծառայությունների գնաճի պայմաններում հազիվ թե նախընտրեն գալ Հայաստան։
«Նրանք, ովքեր գնում էին Թուրքիա ծովային հանգստի համար, թերևս կնախընտրեն ծովափնյա այլ երկրներում հանգստանալ, օրինակ` Թունիս, Եգիպտոս։ Թեև այդ երկրներում ու ընդհանրապես տարածաշրջանում (ցավոք` պետք է փաստենք) չկա գին– որակ այն հարաբերակցությունը, որը տալիս է Թուրքիան։ Իսկ նրանք, ովքեր Թուրքիա են գնում զուտ մշակութային հանգստի համար` թանգարաններում կամ քաղաքում շրջելու, կա հավանականություն, որ կգան Հայաստան, հատկապես, որ Հայաստանի հետ չկա անձնագրային ռեժիմ, կարող են ներքին անձնագրով նույնիսկ գալ` ի տարբերույուն Թուրքիայի։ Բայց այս մարդիկ շատ քիչ տոկոս են կազմում»,– ասաց Իսպիրյանը։
Բանն այն է, որ Թուրքիայում այս տարի կտրուկ թանկացել է ծովափնյա հանգիստը, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացրել այդ երկրում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում։
Սոցիալական հարթակներում թուրքական ծովափերը նախընտրողները նշում են, որ Թուրքիան, որը երկար տարիներ ավելի էժան էր, քան Ղրիմը, Սոչին ու Դուբայը, հիմա հասել այդ հանգստավայրերի գներին։
Մայիսյան տոներին ՌԴ բնակիչները նախընտրել են Հայաստանը. զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճել է
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019-ի նախաքովիդյան շրջանի համեմատ Թուրքիայում հանգստի գինը 2023-ին աճել է 70-90%-ով, իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 3 անգամ նվազել է։
Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ ի տարբերություն Թուրքիայի` Ադրբեջանի փոխարեն Հայաստանը նախընտրողները հնարավոր է` ավելի շատ լինեն։ Դեպի Ադրբեջան տուրիստական հոսքերի վրա ազդել է Բաքվում օրերս տեղի ունեցած երկրաշարժը։
«Դա մեծ արձագանք է գտել հատկապես ռուսաստանցիների մոտ, և շատերը, ովքեր նախընտրում էին մեկնել Բաքու, արդեն տոմսերն են հետ տալիս։ Ասեմ, որ Բաքուն ևս Ռուսաստանում տուրիզմի համար հայտնի ուղղություններից է։ Այս երկրաշարժը ևս կարող է նպաստել, որ Բաքվի փոխարեն նախընտրեն գալ Հայաստան»,– ենթադրում է Իսպիրյանը։
2022թ–ին ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ սկսեց արժեզրկվել, ինչն արդեն իսկ ՌԴ քաղաքացիների համար հանգեցրեց արտերկրում հանգստի ծառայությունների թանկացման։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը. վիճակագրական տվյալներ
Զբոսաշրջային ծառայությունների գների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել նաև դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը։ Վերջին մեկ տարում թուրքական լիրան արժեզրկվել է մոտ 23 տոկոսով։ Տարեկան գնաճն այդ երկրում 2023-ի մայիսին` 2022-ի մայիսի համեմատ, կազմել է 39,59 տոկոս։ Ռեստորանների և հյուրանոցների գները թանկացել են 70%–ով։
Լրահոս
0