https://arm.sputniknews.ru/20240603/bagrat-srbazany-kremli-gvortsakal-che-hh-aatsn-stugel-u-herqel-e-lurery-76597970.html
Բագրատ սրբազանը «Կրեմլի գործակալ» չէ. ՀՀ ԱԱԾ–ն ստուգել ու հերքել է լուրերը
Բագրատ սրբազանը «Կրեմլի գործակալ» չէ. ՀՀ ԱԱԾ–ն ստուգել ու հերքել է լուրերը
Sputnik Արմենիա
Հատուկ ծառայությունը մոտ մեկ ամիս զբաղվել է իշխանամետ լրագրողի հրապարակումների ուսումնասիրությամբ, սակայն սրբազանի գործակալական գործունեության մասին որևէ... 03.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-03T15:42+0400
2024-06-03T15:42+0400
2024-06-03T16:19+0400
տեր բագրատ գալստանյան
«տավուշը հանուն հայրենիքի»
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
լրտես
կրեմլ
հերքում
գործակալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75567664_0:15:1600:915_1920x0_80_0_0_d37f0e5b1deab3d94b670ec25950ae28.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը որևէ ապացույց չի գտել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է և ֆինանսավորում է ստացել Մոսկվայից։Ավելի վաղ իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտարարություն էր տարածել, թե սրբազանը ՌԴ ԱԱԾ–ի գործակալ է, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ԱԱԾ–ն մեկ ամիս ուսումնասիրել է Լևոնյանի հրապարակումները և սոցցանցերում նրա հայտարարությունները։ Ընդգծել են` այդ հրապարակումների առնչությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթ չի նախաձեռնվել լրագրողի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։Գերատեսչությունից նշել են, որ «սուտ մատնություն» հոդվածով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։«Հիմար եք դուք, այդքան բան». Բագրատ սրբազանը` իր մասնակցությամբ լուսանկարի մասինՀիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին։
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75567664_0:0:1424:1067_1920x0_80_0_0_09731f8b759f50aa27e66ed937bc2ca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, «տավուշը հանուն հայրենիքի», հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, լրտես, կրեմլ, հերքում, գործակալ
տեր բագրատ գալստանյան, «տավուշը հանուն հայրենիքի», հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, լրտես, կրեմլ, հերքում, գործակալ
Բագրատ սրբազանը «Կրեմլի գործակալ» չէ. ՀՀ ԱԱԾ–ն ստուգել ու հերքել է լուրերը
15:42 03.06.2024 (Թարմացված է: 16:19 03.06.2024) Հատուկ ծառայությունը մոտ մեկ ամիս զբաղվել է իշխանամետ լրագրողի հրապարակումների ուսումնասիրությամբ, սակայն սրբազանի գործակալական գործունեության մասին որևէ հաստատում չի գտել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը որևէ ապացույց չի գտել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է և ֆինանսավորում է ստացել Մոսկվայից։
Ավելի վաղ իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտարարություն էր տարածել, թե սրբազանը ՌԴ ԱԱԾ–ի գործակալ է, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։
ՀՀ գլխավոր դատախազությունից
«Փաստինֆո»-ին հայտնել են, որ ԱԱԾ–ն մեկ ամիս ուսումնասիրել է Լևոնյանի հրապարակումները և սոցցանցերում նրա հայտարարությունները։ Ընդգծել են` այդ հրապարակումների առնչությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթ չի նախաձեռնվել լրագրողի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։
Գերատեսչությունից նշել են, որ «սուտ մատնություն» հոդվածով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին
հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին։