00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան

© Sputnik / Zara MikaԱշոտ Հարությունյան
Աշոտ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2024
Աշոտ Հարությունյան
Բաժանորդագրվել
Ռուբեն Մելիքյանի խոսքով` ձերբակալված անձինք գտնվում են տարբեր ՁՊՎ–ներում, այդ թվում` մարզային, քանի որ Երևանում այլևս տեղ չկա։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ–ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ո՛չ ազատ էին արձակել, ո՛չ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։

Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում։

Ռուբեն Մելիքյանի խոսքով` բացի 28 ձերբակալվածներից, երեկ ոստիկանների հսկողության տակ են հայտնվել ևս 4 անձինք, որոնք շատ տարօրինակ կերպով ազատ են արձակվել։
«Դրանք այն մարդիկ են, որոնք վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել բժշկական կենտրոններ։ Այն ոստիկանները, որոնք հսկողություն էին իրականացնում նրանց նկատմամբ հիվանդանոցում, 6 ժամը լրանալուց հետո պարզապես հեռացել են ու չեն ներկայացրել ձերբակալումից ազատ արձակելու մասին որոշում»,– ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է արձանագրված ձերբակալություններին, ապա Մելիքյանը նշեց, որ ձերբակալված անձինք գտնվում են տարբեր ՁՊՎ–ներում, այդ թվում` մարզային, քանի որ, ըստ փաստաբանի, Երևանում այլևս տեղ չկա։
«Մեղադրանքներ չկան, կան կասկածներ, այն կարող է պահպանվել 60 ժամ, դրանից հետո եթե կալանքի միջնորդություն են ներկայացնելու, պետք է այդ միջնորդությունը ներկայացնելուց առաջ մեղադրանք առաջադրեն»,– հայտնեց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ այս թվով քրեական գործերով անցնող ձերբակալվածներ առաջին անգամ է հանդիպում։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները մայիսի 31-ին հավաքվել էին ՀՀ ԱԳՆ–ի մոտ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ չեն կարող ընդունել շարժման ներկայացուցիչներին։ Որոշ ժամանակ անց իրավիճակն ԱԳՆ–ի մոտ լարվեց, բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Ավելի ուշ ՔԿ–ից հայտնեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 28 մասնակից է ձերբակալվել։
Ըստ ՔԿ հաղորդագրության` ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
0