00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա մարդածին երևույթ է, թերացել են բոլորը․ ՓԾ գնդապետը` աղետը կանխելու ճանապարհների մասին

© Sputnik / Artak AghababyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Բաժանորդագրվել
Գեներալը նշում է, որ մարդիկ, հաշվի չառնելով վտանգները, տարիներ շարունակ ստացել են թույլտվություններ ու ափամերձ տարածքներում կառուցել տներ ու տարբեր ժամանցային օբյեկտներ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ Եթե Լոռու ու Տավուշի մարզերով հոսող գետերի ափամերձ տարածքներում ժամանակին կանխարգելիչ գործողություններ կատարվեին, կորուստներն այսքան մեծ չէին լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։
© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Խանգելդյան
Ованнес Хангелдян - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2024
Հովհաննես Խանգելդյան
Նա համոզված է, որ գետերի հնարավոր վարարումների մշտադիտարկումները եղել են ոչ գործուն , և դա համարում է կառավարության գլխավոր բացթողումը։
«Մեր տեղական ինքնակառավարման մարմինները տանուլ են տվել իրենց պարտավորությունը»,– ասում է նա։
Լավ մասնագետները երկրից գնացել են, բայց քանդված կամուրջները նորոգելու ներուժ կա. Մինասյան
ՓԾ գնդապետը նշում է, որ երբ գետերի մակարդակը մոտենում է վտանգավոր ելքերին, պետք է արվեն կանխարգելիչ գործողություններ` հուների մաքրում, ափերի ամրացում, վտանգավոր տեղերում դիտակետերի սահմանում և, ամենակարևորը, բնակչության ազդարարում։
Նա տարօրինակ է համարում, որ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից առաջ ո՛չ ճանապարհներին, ո՛չ վտանգավոր կետերում ոչ մի գործողություն չի արվել։
«Սա միանշանակ մարդածին երևույթ է, մշտադիտարկումը ոչ պատշաճ է իրականացվել։ Հետո գործողություններն են թերի կատարվել կամ գրեթե չեն կատարվել` մարդիկ չեն տարհանվել վտանգավոր տարածքներից, չեն նախապատրաստել նրանց։ Սա կարևորագույն բացթողում է։ Կարծում եմ` պետք է ուշի ուշով զբաղվեին այս հարցով, և բնակչությունը չպետք է հանպատրաստից հայտնվեր ջրի մեջ»,– նշեց գնդապետը։
Ըստ նրա` մեծ խնդիր է նաև մարդկանց գիտակցումը։ Հաշվի չառնելով վտանգները` բնակիչները տարիներ շարունակ ափամերձ տարածքներում կառուցել են տներ ու տարբեր ժամանցային օբյեկտներ։
«Որովհետև որքան էլ հաճելի է գետի կողքին ապրելը, պետք է հասկանալ, որ սեզոնին քեզ չեն կարողանալու պաշտպանել ո՛չ փրկարարները, ո՛չ պետությունը։ Քաղաքացին էլ պետք է պատասխանատվություն դրսևորի՝ արհավիրիքի առջև անսպասելի մենակ չմնալու համար։ Պետությունն էլ իր հերթին պետք է այդ տարածներում ոչ մի թույլտվություն չտա նման արհավիրքներից խուսափելու համար»,– հավելեց նա։
Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետը հիշում է, որ ժամանակին իր ղեկավարած կենտրոնը ստանում էր տեղեկատվությունը, համակարգում էր, մշակում, ՏԿԵՆ-ի հետ աշխատում էին ու միանգամից ուղարկում հաղորդագրություններ վտանգավոր տարածքներում ապրող բնակիչներին։
Իսկ այս պարագայում նա կասկածներ ունի, որ նախազգուշացումները լիակատար արվել են, այլապես հեղեղումից այսքան տուժած բնակիչներ չէին լինի։
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լրահոս
0