https://arm.sputniknews.ru/20240529/minchev-erkatgtsi-liarzheq-verakangnumy-mijankjal-lutsumy-gvortsi-kdrvi-sanvosjan-76403138.html
Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան
Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան
Sputnik Արմենիա
«Այրում» կայարանից կամրջով բեռնատարներն անհրաժեշտ իրերը կտեղափոխեն տարբեր տարածքներ։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T17:23+0400
2024-05-29T17:23+0400
2024-05-29T17:25+0400
գնել սանոսյան
ալավերդի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հեղեղում
դեբեդ
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76399905_0:12:1000:575_1920x0_80_0_0_b37d86de55ed167eda75673af8b24425.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Դեռևս դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի երկաթգծի ամբողջական վերականգնման համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով«Ակտիվ աշխատում ենք։ Մենք ասել ենք, որ շինարարական ընկերություններով, պետական միջոցներով պատրաստ ենք աջակցել, որ օր առաջ հնարավոր լինի վերականգնել աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։Նրա խոսքով՝ այս պահին միջանկյալ լուծում է գտնվել, որ երկաթուղին աշխատի մինչև «Այրում» կայարան։ Այնտեղից արդեն հնարավոր կլինի բեռնատարներով բեռները կամրջով տեղափոխել տարբեր տարածքներ։Նա նշեց՝ հարցը քննարկվել է տարբեր մասնագետների հետ, և այս պահին այլ՝ ավելի լավ լուծում չի գտնվել։Նա հիշեցրեց, որ երկաթգիծը վնասվել է նաև Վրաստանի տարածքում, սակայն այնտեղ պատճառված վնասը քիչ է։ Ակնկալվում է, որ 2-3 օրում Վրաստանի տարածքում խնդիրը կկարգավորվի։Նշենք, որ ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, ներկայում իրականացվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմաներ:Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
ալավերդի
դեբեդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76399905_0:0:889:666_1920x0_80_0_0_332ac6c72751ff280f78674ca4efb425.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , ալավերդի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հեղեղում, դեբեդ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
գնել սանոսյան , ալավերդի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հեղեղում, դեբեդ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Մինչև երկաթգծի լիարժեք վերականգնումը միջանկյալ լուծումը գործի կդրվի․ Սանոսյան
17:23 29.05.2024 (Թարմացված է: 17:25 29.05.2024) «Այրում» կայարանից կամրջով բեռնատարներն անհրաժեշտ իրերը կտեղափոխեն տարբեր տարածքներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Դեռևս դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի երկաթգծի ամբողջական վերականգնման համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:
«Ակտիվ աշխատում ենք։ Մենք ասել ենք, որ շինարարական ընկերություններով, պետական միջոցներով պատրաստ ենք աջակցել, որ օր առաջ հնարավոր լինի վերականգնել աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միջանկյալ լուծում է գտնվել, որ երկաթուղին աշխատի մինչև «Այրում» կայարան։ Այնտեղից արդեն հնարավոր կլինի բեռնատարներով բեռները կամրջով տեղափոխել տարբեր տարածքներ։
«Այս պահին այս կամրջի հարակից հատվածներում կատարվում են շինարարական աշխատանքներ, և կամուրջը նախապատրաստվում է, որ բեռնատարները կարողանան անցնել»,- ասաց նախարարը։
Նա նշեց՝ հարցը քննարկվել է տարբեր մասնագետների հետ, և այս պահին այլ՝ ավելի լավ լուծում չի գտնվել։
Նա հիշեցրեց, որ երկաթգիծը վնասվել է նաև Վրաստանի տարածքում, սակայն այնտեղ պատճառված վնասը քիչ է։ Ակնկալվում է, որ 2-3 օրում Վրաստանի տարածքում խնդիրը կկարգավորվի։
Նշենք, որ ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, ներկայում իրականացվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմաներ:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել
աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։