https://arm.sputniknews.ru/20240530/orinapah-tntesvarvoghi-bernatary-kmaqsazertsvi-voch-te-2070-ajl-13-zhamva-yntacqum-badasjan-76441157.html
Օրինապահ տնտեսվարողի բեռնատարը կմաքսազերծվի ոչ թե 20–70, այլ 1–3 ժամվա ընթացքում. Բադասյան
Օրինապահ տնտեսվարողի բեռնատարը կմաքսազերծվի ոչ թե 20–70, այլ 1–3 ժամվա ընթացքում. Բադասյան
Sputnik Արմենիա
ՀՀ ՊԵկ նախագահի խոսքով` եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով սպասարկվել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746... 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T13:24+0400
2024-05-30T13:24+0400
2024-05-30T13:41+0400
ռուստամ բադասյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
մաքսազերծում
շրջանառության հարկ
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41127118_0:0:801:451_1920x0_80_0_0_a9d21adfffeafd59b5afaac17bca81b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ–ում տնտեսվարողն օրինապահ հարկ վճարող է, ապա նրա կյանքը հնարավորինս հեշտանում է, օրինակ` իր բեռնատարի մաքսազերծման ժամանակ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով օրինապահ հարկ վճարողների հավաստագրի կարգը։Նրա խոսքով` այն անձինք, որոնք ունեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, ունեն մի շարք առավելություններ։ Օրինակ` ՀՀ կենտրոնական բանկը նրանց համար նախատեսում է վարկերի տրամադրման ավելի ցածր ռիսկայնություն, ԱԱՀ վերադարձի առավելագույն ժամկետն ավելի է կրճատվում, և այլն։Ինչ վերաբերում է մաքսային ոլորտին, ապա անձն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ունենում ու օգտվում բազմաթիվ առավելություններից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում, ԱԱՀ վճարող է, ժամկետանց պարտավորություններ չունի, վարչական և այլ իրավախախտումներ չի թույլ տվել։ՏՏ ընկերություններից 70-ը ներառվել են 2023 թ. ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկումՀավաստագիր ունեցող անձինք, ըստ ՊԵԿ նախագահի, կարող են օգտվել մաքսային պարզվեցված ընթացակարգերից, մաքսային գործառույթների առաջնահերթ սպասարակում անցնեն, ապրանքների ավտոմատ բացթողնման ընթացակարգերի կիրառությունից կարող են օգտվել, ստաալ համապատասխան խորհրդատվություն և այլն։Նա հիշեցրեց, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգը գործում է արդեն երկու տարի, որի արդյունքում մաքսազերծման գործընթացը 20–70 ժամվա փոխարեն տևում է 1–3 ժամ։Բադասյանը ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ, ըստ որոնց` մաքսազերծման գործընթացում այս համակարգի շնորհիվ 2022 թ. համեմատ այսօր 173 տոկոսով աճ կա։Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունովԲացի այդ, եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով ՀՀ ՊԵԿ–ը սպասարկել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746 բեռնատար։Բադասյանն ընդգծեց, որ համակարգի գործարկման շնորհից 4.7 անգամ ավելացել է օգտվողների քանակը ու ՊԵԿ–ի հաշվարկներով` միայն 2024 թ. տնտեսվարողները խնայել են 200 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41127118_31:0:742:533_1920x0_80_0_0_4d8456334a87187544b4fa2ae44a895e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուստամ բադասյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսազերծում, շրջանառության հարկ, հարկեր
ռուստամ բադասյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսազերծում, շրջանառության հարկ, հարկեր
Օրինապահ տնտեսվարողի բեռնատարը կմաքսազերծվի ոչ թե 20–70, այլ 1–3 ժամվա ընթացքում. Բադասյան
13:24 30.05.2024 (Թարմացված է: 13:41 30.05.2024) ՀՀ ՊԵկ նախագահի խոսքով` եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով սպասարկվել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746 բեռնատար։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ–ում տնտեսվարողն օրինապահ հարկ վճարող է, ապա նրա կյանքը հնարավորինս հեշտանում է, օրինակ` իր բեռնատարի մաքսազերծման ժամանակ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով օրինապահ հարկ վճարողների հավաստագրի կարգը։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օրինապահ հարկ վճարողների կյանքը հնավորինս հեշտանա` մաքսային զննության ժամանակ զերծ պահենք նրան ավելորդ վարչարարությունից, փոխարենը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հսկողություն ու վարչարարություն իրականացնենք ավելի ռիսկային ոլորտներում ու հարկ վճարողների մոտ»,– հայտարարեց Բադասյանը։
Նրա խոսքով` այն անձինք, որոնք ունեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, ունեն մի շարք առավելություններ։ Օրինակ` ՀՀ կենտրոնական բանկը նրանց համար նախատեսում է վարկերի տրամադրման ավելի ցածր ռիսկայնություն, ԱԱՀ վերադարձի առավելագույն ժամկետն ավելի է կրճատվում, և այլն։
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտին, ապա անձն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ունենում ու օգտվում բազմաթիվ առավելություններից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում, ԱԱՀ վճարող է, ժամկետանց պարտավորություններ չունի, վարչական և այլ իրավախախտումներ չի թույլ տվել։
Հավաստագիր ունեցող անձինք, ըստ ՊԵԿ նախագահի, կարող են օգտվել մաքսային պարզվեցված ընթացակարգերից, մաքսային գործառույթների առաջնահերթ սպասարակում անցնեն, ապրանքների ավտոմատ բացթողնման ընթացակարգերի կիրառությունից կարող են օգտվել, ստաալ համապատասխան խորհրդատվություն և այլն։
Նա հիշեցրեց, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգը գործում է արդեն երկու տարի, որի արդյունքում մաքսազերծման գործընթացը 20–70 ժամվա փոխարեն տևում է 1–3 ժամ։
Բադասյանը ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ, ըստ որոնց` մաքսազերծման գործընթացում այս համակարգի շնորհիվ 2022 թ. համեմատ այսօր 173 տոկոսով աճ կա։
Բացի այդ, եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով ՀՀ ՊԵԿ–ը սպասարկել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746 բեռնատար։
Բադասյանն ընդգծեց, որ համակարգի գործարկման շնորհից 4.7 անգամ ավելացել է օգտվողների քանակը ու ՊԵԿ–ի հաշվարկներով` միայն 2024 թ. տնտեսվարողները խնայել են 200 մլն դրամ։