00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունով

Խոշոր հարկատուների ցանկում 300 նոր ընկերություն կա. տնտեսագետ
Բաժանորդագրվել
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել տեխնիկայի ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ։
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն համալրվել է շուրջ 300 նոր հարկ վճարողներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը։
«Սա, ըստ էության, իր մեջ տրամաբանական բաղադրիչ ունի, քանի որ վերջին մեկ տարվա զարգացումների, հատկապես ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում, մեր տնտեսվարողների համար զգալի հնարավորություններ են բացվել։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ նորաստեղծ կամ փոքր կազմակերպությունները շատ ավելի արագ են արձագանքում շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և կարողանում են արագ դիրքավորվել»,– ասաց Բեջանյանը։
Թե տնտեսության որ ոլորտների ներկայացուցիչներ են Հայաստանի նոր խոշոր հարկատուները, Հայկ Բեջանյանը դժվարացավ հստակեցնել, բայց կարծիք հայտնեց, որ դրանց մեծ մասը զբաղվում են հատկապես ներմուծմամբ ու վերաարտահանմամբ։
Տնտեսական այս գործունեության աննախադեպ զարգացման մասին է վկայում նաև խոշոր հարկատուների` պետական բյուջե մուտքագրած եկամուտների վերլուծությունը։
«Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 10 տոկոսն էր հավաքագրվել մաքսային մարմինների կողմից, ապա 2023թ-ի առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կրկնապատկվել է։ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի շուրջ 1/3-ը կամ 103 մլրդ դրամը բաժին է ընկել մաքսային մարմինների կողմից հավաքագրումներին»,– նկատում է Բեջանյանը։
Հարկային եկամուտների այս կառուցվածքը, տնտեսագետի խոսքով, արտացոլում է հայաստանյան տնտեսական զարգացումները։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ արձանագրել է արտաքին ապրանքաշրջանառության կրկնակի աճ, որն արտահայտված է և՛ արտահանման, և՛ ներմուծման աճերով։ Սա մասնագետին հիմք է տալիս եզրակացնելու, որ խոսքն իրականում վերաարտահանումների մասին է։
«Վերաարտահանման այս գործոնը, որ զգալի ազդեցություն է ունենում մեր վերջին շրջանի տնտեսական զարգացումների վրա, արտացոլվել է նաև խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի մեջ, հատկապես` տեխնիկայի ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների։ Կան կազմակերպություններ, որոնք այս պահին թոփ տասնյակում են, սակայն տարվա արդյունքներով թե՛ նախորդ տարի, և թե՛ դրանից առաջ բարձր հորիզոնականներ չեն զբաղեցրել»,– նկատում է տնտեսագետը։
Այսպես` ՊԵԿ–ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ–ն է, որն այս տարվա առաջին 3 ամիսներին 8 մլրդ դրամի հարկ է վճարել։ 7-րդ տեղում բջջային հեռախոսների ու համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ–ն է, որը հունվար-մարտ ամիսներին 5.3 մլրդ դրամի հարկ է վճարել պետական բյուջե։
Համեմատության համար նշենք, որ 2022թ-ի առաջին եռամսյակի տվյալներով` «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում եղել է 36-րդը և վճարել է 1.2 մլրդ դրամի հարկ։ «Փրիթի ուեյ» ՍՊԸ–ն եղել է 109-րդ տեղում և 0.5 մլրդ դրամի հարկային մուտքեր է կատարել։
Նշենք, որ 2023թ-ի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուները 2022-ի համեմատ 20 տոկոսով ավելի հարկային մուտքեր են ապահովել` պետական բյուջե վճարելով 381 մլրդ դրամ։
Լրահոս
0