00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեղուտի հանքը չի տուժել ջրհեղեղից, սակայն դրա շուրջ ճանապարհները հեղեղվել են

© Photo : press office of the Territorial Administration and Infrastructure of RAՋրհեղեղից վնասված երկաթուղագիծը
Ջրհեղեղից վնասված երկաթուղագիծը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Ջրհեղեղից վնասված երկաթուղագիծը
Բաժանորդագրվել
Հանքավայրը և կոմբինատը Դեբեդ գետից մի քանի հարյուր մետր բարձր են, ուստի գետի ջուրն այստեղ չի հասել: Ճիշտ է, հորդառատ անձրևներից գրեթե ամբողջությամբ հեղեղվել է ձեռնարկություն տանող ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Թեղուտի հանքը (պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանում) և դրա հարստացման կոմբինատը չեն տուժել ջրհեղեղից, սակայն այնտեղ աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Թեղուտ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ աշխատակիցներից ոչ մեկ չի տուժել։
Դեբեդ գետից և նրա Շնող վտակից վերև են տեղակայված թե՛ հանքը (մոտ 400 մետր), թե՛ կոմբինատը (մոտ 600 մետր), ուստի գետի ջրերը չէին կարող հասնել դրանց: Հեղեղվել են միայն պոմպերը, որոնք Դեբեդից ջուր էին մղում դեպի հանք (այստեղ այն խառնվում է մանրացված հանքաքարի հետ՝ դրա հետագա մշակման համար)։ Բացի այդ, գետի նստվածքներից (հող, ավազ և մանր քարեր) խցանվել է ջրամբարի լճակը, որտեղ հավաքվում է հանքավայրում և կոմբինատում շրջանառվող ջուրը՝ հանքաքարը մշակելու համար։
Անձրևներից չի տուժել նաև հանքի պոչամբարը, քանի որ, ինչպես պարզաբանեց Նալիվայկոն, դրա ամբարտակը նախագծվել էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում վերջին հարյուր տարվա ջրհեղեղների պատմությունը։
ՌԴ դեսպանատունը կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար
Այսպիսով, հանքն ու կոմբինատը չեն տուժել, բայց հիմնական մայրուղուց դեպի Թեղուտ (և՛ գյուղ, և՛ ձեռնարկություն) ճանապարհը շատ տեղերում գրեթե հիմնովին քանդված է:
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կոմբինատն իր ուժերով ուզում է այնտեղ նորից ավազախճային խառնուրդ փռել, որպեսզի դրա վրայով կարողանա անցնել ավտոտրանսպորտը (մինչև որ այն կասֆալտապատվի արդեն բյուջեի հաշվին)։ Քանի դեռ ճանապարհը պատրաստ չէ, գործարանը չի կարողանա ոչ միայն ուղարկել պատրաստի արտադրանքը, այլև վառելիք և աշխատանքի համար անհրաժեշտ մի շարք նյութեր ստանալ (չնայած ձեռնարկությունում դրանց որոշակի պաշարներ կան):
Ճանապարհի վերանորոգման, ինչպես նաև բուն հանքը պատշաճ վիճակում պահելու համար (քարհանքի գրունտային ճանապարհների ամրացում, լճակ-ջրամբարի մաքրում և այլն) ներգրավել են ձեռնարկության աշխատակիցների մի մասին։ Թեղուտից, հարևան Շնողից և հարակից մի քանի այլ գյուղերից աշխատողները կարողացել են ոտքով հասնել, մյուսներին տեղափոխել են դժվարանցանելի շրջանցիկ ճանապարհով: Ընկերության գլխավոր տնօրենը հստակեցրեց, որ մյուսներին կկանչեն, երբ հանքը նորից աշխատի։
«Նրանց համար, ովքեր հիմա տեղում են, ստեղծվել են կենցաղային անհրաժեշտ նվազագույն պայմաններ։ Ջրամատակարարման օպերատորը վերսկսել է մեզ խմելու ջրի մատակարարումը, իսկ մենք մթերք ենք տարել»,-նշել է Նալիվայկոն։
Ինչ վերաբերում է ֆինանսական վնասներին, ապա, ամենայն հավանականությամբ, հանքը ստիպված չի լինի տուգանքներ վճարել արտադրանքի (հանքաքարի խտանյութի) մատակարարումն ուշացնելու համար, քանի որ ջրհեղեղը պետք է մեկնաբանվի որպես ֆորս-մաժոր, պարզաբանել է նա:
Խտանյութի հերթական խմբաքանակը ընկերությունը Վրաստանի հետ սահմանակից Այրում երկաթուղային կայարան է հասցրել ջրհեղեղից բառացիորեն մեկ օր առաջ՝ շաբաթ օրը։ «Թեղուտ Մայնինգի» ղեկավարը հավելել է, որ ապրանքը չեն հասցրել ուղարկել, և հիմա հեղեղման տակ հայտնված վագոնները նորից կուսումնասիրեն՝ հասկանալու համար, թե արդյոք կարիք չկա ուղարկելուց առաջ նորից չորացնել խտանյութը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախթալա քաղաքի լեռնահարստացման կոմբինատը և հարակից պղնձի հանքը չեն տուժել սաստիկ ջրհեղեղից, սակայն չեն կարողանում դուրս բերել արտադրանքը:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում) գետերը դուրս են եկել ափերից: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ կան:
Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ մայիսի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ գետերում ջրի հոսքը զգալիորեն նվազել է: Դեբեդում այն նվազել է 26 խմ/վ-ով՝ կազմելով 214 խմ/վ (վտանգավոր մակարդակը՝ 350 խմ/վ), իսկ Աղստևում՝ 6,5 խմ/վ -ով ՝ հասնելով 86 խմ/վ-ի (վտանգավոր մակարդակը՝ 124 խմ/վ):
Լրահոս
0