00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ դեսպանատունը կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀեղեղված փողոց
Հեղեղված փողոց - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2024
Բաժանորդագրվել
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը արդեն որոնողափրկարարական և վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շարժական մոտոպոմպեր է փոխանցել:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատունը շփվում է ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու նպատակով, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում գրանցվել է տեղումների ամսական նորման: Հաղորդվում է զոհերի, անհետ կորածների և նյութական լուրջ վնասների մասին: Հեղեղման գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խախտվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը տուժած շրջանների հետ։
«Անկեղծորեն կարեկցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած բնական աղետի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զախարովան նշել է, որ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 26-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ օգտագործվող շարժական մոտոպոմպեր:
Լոռու և Տավուշի մարզերում աշխատում են կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 միավոր սարքավորումներ, որոնք ներգրավված են ջրհեղեղի հետևանքների վերացման գործում:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների օպերատիվ վերացման շտաբի հետ: Կենտրոնը անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ուժեր և միջոցներ ներգրավել, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրել տուժած բնակչությանը։
Տարհանվել է 190, փրկվել 73 մարդ, գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի. ՆԳՆ խոսնակ
«Երևանում Ռուսաստանի դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում Հայաստանի ԱԳՆ-ի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ հնարավոր լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու և տուժած ՌԴ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ և Աղստև գետերի ափերից դուրս գալու հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, փլուզվել են կամուրջներ և ճանապարհներ, հեղեղվել են տները մի շարք բնակավայրերում:
Լրահոս
0