00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ախթալայի հանքը և կոմբինատը հեղեղումից չեն տուժել, բայց չեն կարողանում արտադրանքը արտահանել

© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունԱխթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի մաքրման աշխատանքներ
Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի մաքրման աշխատանքներ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի մաքրման աշխատանքներ
Բաժանորդագրվել
Հանքն ու կոմբինատը Դեբեդի փլուզված կամրջի մյուս կողմում են։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը և հարակից պղնձի հանքը չեն տուժել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղներից։ Այդուհանդերձ, նրանք չեն կարողանում դուրս բերել արտադրանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոմբինատի գլխավոր ինժեներ Դավիթ Աբգարյանը։
Ախթալայի կոմբինատը շահագործում է պղնձի հանքը քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Շամլուղ գյուղի մոտակայքում (հանքում և կոմբինատում աշխատում է մոտ 500 մարդ): Աբգարյանը նշեց, որ այդ ստորգետնյա հանքը, բարեբախտաբար, չի հեղեղվել, ճանապարհները նույնպես նորմալ վիճակում են մնացել։
Հանքաքարը հնարավոր է տեղափոխել կոմբինատ, քանի որ Շամլուղն ու Ախթալան գտնվում են Դեբեդ գետի մի կողմում, և փլուզված կամուրջը հատելու կարիք չկա։ Այժմ 2 բնակավայրերն էլ կտրված են Հայաստանի հիմնական ճանապարհային ցանցից։
«Այսինքն` առայժմ մենք չենք կարող ո՛չ արտադրանք ուղարկել (պղնձի խտանյութ), ո՛չ էլ նյութական մատակարարում ստանալ հանքի և կոմբինատի աշխատանքի համար։ Հույս ունենք, որ շուտով կվերականգնվեն ճանապարհները»,– ասաց Աբգարյանը։
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանքաքար չի արդյունահանում համանուն հանքավայրից, որը շահագործվել է մինչև 1988 թվականը: 2001 թվականին կոմբինատի վերագործարկումից ի վեր օգտագործվում է Շամլուղի հանքաքարը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում:
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լրահոս
0