00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցված է Բագրատ սրբազանի եկեղեցական և վարչական ծառայությունը․ Մայր աթոռ

© SputnikԲողոքի ակցիա Երևանում
Բողոքի ակցիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Բաժանորդագրվել
Շարժման առաջնորդը հայտնել էր, որ կարգալույծ չէ, ուստի շարունակում է պահպանել արքեպիսկոպոսի աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը՝ պարզաբանելով սրբազանի հայտարարությունը։
Մայիսի 26-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտնի դարձավ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վեհափառ հայրապետին դիմել է խնդրանքով՝ սառեցնելու իր երեսնամյա հոգևոր ծառայությունը։
«Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն»,- տեղեկացնում են Մայր աթոռից։
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը ևս պարզաբանումներ էր ներկայացրել նոր կարգավիճակի վերաբերյալ։ Նա ասել էր, որ կպահպանի իր նվիրապետական աստիճանը, չնայած որ սառեցրել է հոգևոր ծառայությունը։ Նա այլևս Տավուշի թեմի առաջնորդը չէ, սակայն շարունակում է մնալ արքեպիսկոպոս․ պաշտոնաթող չէ ու կարգալույծ չէ, կոչումը վերցված չէ։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Դրանից հետո նա կոչ արեց շարունակել անհնազանդության խաղաղ ակցիաները։
Լրահոս
0