00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանված արքայի հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ. պատմաբան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Թե ինչու է Փաշինյանն ընդօրինակման համար ընտրել հատկապես Պապ թագավորին, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի համար հասկանալի չէ, հատկապես, որ Արշակունյաց դինաստիայի այս ներկայացուցչի անհեռատես քաղաքականությունն էր, որ հանգեցրեց Հայաստանի պետականության կորստին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Պապ թագավորի երազանքը եղել է Հայաստանի տարածքների միավորումը և ոչ դրանցից հրաժարումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պապ թագավորի մասին վերջին շրջանում հաճախակի դարձած հայտարարությունները։
Հայտնել ենք` մայիսի 22-ին ԱԺ–ում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։ Վարչապետն ասաց` կան ուժեր, որոնք Հայաստանն ուզում են դարձնել լեգիտիմ թիրախ, սակայն ինքը` որպես վարչապետ, երաշխավորում է, որ «ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ դոշներից կախեն», Պապ թագավորն այլևս չի սպանվելու:
Սամվել Պողոսյանը նշում է, որ սպանված արքայի հետ անընդհատ համադրվելը կարող է վատ հետևանքներ ունենալ։

«Եթե մարդիկ իրենց անընդհատ համադրում են մի արքայի հետ, որը սպանվել է, շատ վատ է, որովհետև դա մեկ–մեկ իր հետևանքներն է ունենում։ Կարող է նույնը կրկնվել մեզ մոտ, և իր բոլոր հետևանքներով կարող է կրկնվել, որովհետև մենք այսօր բավական ծանր իրավիճակում ենք հայտնվել` կատարված սխալների պատճառով։ Սխալներ, որոնք եկել են տասնամյակներ առաջվանից ու այսօր ավելի մեծ թափով են առաջ ընթանում»,– կարծիք է հայտնում պատմաբանը` միաժամանակ հիշեցնելով, որ Պապ թագավորը սպանվել է Հռոմի կայսեր կողմից, որի աջակցությամբ 6 տարի առաջ գահ էր բարձրացել։

«Ինքը չհասկացավ, թե ինչպես պետք է աշխարհի հզորների հետ գործ ունենալ։ Հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացավ ու հետագայում բավական լուրջ պահանջներ առաջ քաշեց Հռոմի առջև` հողային պահանջներ»,– հիշեցնում է Սամվել Պողոսյանը։
Միաժամանակ, նրա դիտարկմամբ, Պապ թագավորին հայ պատմիչները մեղադրում են Ներսես Մեծ կաթողիկոսի սպանության մեջ,ինչը, ըստ պատմաբանի, իրականության հետ կապ չունի և որևէ այլ պատմական աղբյուրով չի ապացուցվում։
Ինչ վերաբերում է եկեղեցապատկան հողերի պետկանացմանը, մեր զրուցակիցն ընդգծում է, որ Պապ թագավորն այդ կերպ միջոցներ է ուղղել` բանակի թիվը 10 հազարից հասցնելով 100 հազարի։ Մինչդեռ դրանից առաջ եկեղեցին իր ունեցվածքի հաշվին սոցիալական խնդիր էր լուծում` պահելով անվճար աղքատանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, անվճար դպրոցներ, անվճար սնունդ էր հատկացնում աղքատներին։
Անտեղի համեմատություն է. պատմաբանը` Պապ թագավոր «դառնալու»` Փաշինյանի ցանկության մասին
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընդօրինակման համար ընտրել Արշակունյաց դինաստիայի հենց այս ներկայացուցչին, պատմաբան Սամվել Պողոսյանի համար այնքան էլ հասկանալի չէ, հատկապես, որ Պապ թագավորի անհեռատես քաղաքականությունն էր, որ հանգեցրեց Հայաստանի պետականության կորստին ու երկրի բաժանմանը Հռոմի ու Պարսկաստանի միջև։
«Հայաստանի պետականության կորստից հետո մենք էլի պետականություն ենք վերականգնել, հզոր պետականություններ ենք ունեցել` Բագրատունիներ, Կիլիկիայի թագավորություն, Զաքարյաններ, որոնց մասին ցանկալի է, որ մեր երկրի ղեկավար գործիչները տեղյակ լինեն, ծանոթ լինեն մեր պետականության պատմությանը»,–ասում է մասնագետը։
Մեր զրուցակցի համոզմամբ`Պապ թագավորի հիմնական սխալը, որ բավական լուրջ հետևանք ունեցավ Հայաստանի համար, Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում գլխավոր դաշնակցից` Հռոմեական կայսրությունից հրաժարվելն էր։

«Ինքը, փաստորեն, մեր գլխավոր դաշնակցից հրաժարվեց, բայց նոր դաշնակից չկարողացավ ձեռք բերել։ Դա հանգեցրեց նրան, որ ոչ միայն Պապ թագավորը սպանվեց, այլև մեր պետականության ողնաշարը կոտրվեց դրանով։ Մեր երկիրը 2 մասի բաժանվելով` շատ երկար դարեր այլև իր մեջ այդ ուժը չկարողացավ գտնել. 400 տարի պահանջվեց պետականությունը վերականգնելու համար»,– շեշտում է պատմաբանը` զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրողությունների հետ։

Նշենք, որ պատմական աղբյուրների վկայությամբ` Պապ թագավորը ծնվել է մոտավորապես 353թ–ին, մահացել 374–ին` 21 տարեկան հասակում։ Գահ է բարձրացել 15 տարեկանում` հոր` Արշակ 2-րդի գերևարումից հետո։ Երիտասարդ արքան գահակալել է ընդամենը 6 տարի` 368-374թթ–ին, և սպանվել 374 թվականին, խնջույքի ժամանակ, հռոմեացիների կողմից: Հայոց ամենաերիտասարդ արքայի ապանության մանրամասների ու դավադիրների մասին վարկածները տարբեր են:
Զրույց ոչնչի մասին. ինչո՞ւ է փորձագետը Փաշինյանի նախաձեռնած հարցուպատասխանը շոու համարում
Լրահոս
0