https://arm.sputniknews.ru/20240522/inch-veghar-el-hagnen-pap-tagavvorn-ajlevs-chi-spanvelu-nikvol-pashinjan-76099878.html
«Ինչ վեղար էլ հագնեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու». Նիկոլ Փաշինյան
«Ինչ վեղար էլ հագնեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու». Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իշխանությունները սահմանազատման գործընթացով 60 տոկոսով լուծել են հայոց պետականության կայացման խնդիրը։ 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T17:38+0400
2024-05-22T17:38+0400
2024-05-22T19:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պապ թագավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195326_0:84:1600:984_1920x0_80_0_0_a4ad89d49a39ce3b48ed2cd2fa081b90.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,– ասաց նա։Փաշինյանը կասկածում է, որ եկեղեցին ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ ունիԸստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։Անդրադառնալով սահմանազատման թեմային՝ վարչապետը վստահեցրեց, որ այս գործընթացով իշխանությունները 60 տոկոսով լուծել են հայոց պետականության կայացման խնդիրը։Փորձում է չեզոքացնել եկեղեցու դերը. աստվածաբանները՝ Փաշինյանի «ազգային արժեքների» մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195326_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9f7ff1d4c5a6777f41fc6c72eeb388ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, պապ թագավոր
հայաստան, նիկոլ փաշինյան, պապ թագավոր
«Ինչ վեղար էլ հագնեն, Պապ թագավորն այլևս չի սպանվելու». Նիկոլ Փաշինյան
17:38 22.05.2024 (Թարմացված է: 19:09 22.05.2024) ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ իշխանությունները սահմանազատման գործընթացով 60 տոկոսով լուծել են հայոց պետականության կայացման խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Այսօրվա
Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,– եզրափակեց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով սահմանազատման թեմային՝ վարչապետը վստահեցրեց, որ այս գործընթացով իշխանությունները 60 տոկոսով լուծել են հայոց պետականության կայացման խնդիրը։