00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտեղի համեմատություն է. պատմաբանը` Պապ թագավոր «դառնալու»` Փաշինյանի ցանկության մասին

© Photo : Screenshot / press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2023
Բաժանորդագրվել
Պատմաբանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում պատմության դասագրքերում ներկա իրողությունների այլ մեկնաբանության համար։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Պատմագետ Էդգար Հովհաննիսյանը անտեղի է համարում Նիկոլ Փաշինյանի համեմատությունը Պապ թագավորի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նկատեց` մի բան է հիշել պատմական փաստերը, մեկ այլ բան՝ գնահատականներ տալը։ Պատմությունն արձանագրում է փաստերը, բայց օբյեկտիվ պատմագիտությունը տալիս է գնահատականներ։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հարցին` ինչպես կցանկանար, որ իրեն հիշատակեին պատմության դասագրքերում, բերել էր Պապ թագավորի օրինակը` նշելով, թե դասագրքում դրական կամ բացասական լույսի ներքո ներկայացվելը կախված է պատմագրի ով լինելուց։
«Պատմությունը շատ լավ հիշում է ինչպես հերոսներին, այնպես էլ դավաճաններին։ Շատ լավ հիշում է Պապ թագավորին, Տիգրան Մեծին, բայց հիշում է նաև դավաճան Մելիք Ֆրանգյուլին, Մերուժան Արծրունուն և այլն: Այստեղ հարցը գնահատման մեջ է, և կարծում եմ, որ ապագայի պատմաբանը աղբյուրների, տեղեկատվության առումով փաստերի պակաս չի զգա: Ու եթե մի քիչ օբյեկտիվ լինի ու փորձի բարիդրացիական գնահատական տալ, ապա ճշմարտությունը ակնհայտ կլինի։ Որն, ի դեպ, հիմա էլ տեսանելի է»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Արցախի հայաթափումը պատմական աննախադեպ երևույթ էր, քանի որ Լեռնային Ղարաբաղում միշտ հայեր են բնակվել։ Եվ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք «աննախադեպ» համարվող երևույթների շարքը, որոնք երկրին որևէ լավ բանի չեն հասցրել, կարելի է անվերջ թվարկել։
«Ուզենք, թե չուզենք, ստիպված ենք ընդունել, որ սահմանների փոփոխությունը և Արցախի կորուստը տեղի է ունեցել 2020-23 թվականների պատերազմների արդյունքում, որի ժամանակ իշխանության ղեկին էր Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած ուժը։ Դա փաստ է։ Հետագայում մենք կարող ենք գտնել փաստեր, արդարացումներ, բացատրություններ, հիմնավորումներ, ներքին և արտաքին պատճառներ, անձնական մեղավորներ: Բայց դա երկրորդական է»,–հավելեց նա։
Զրույց ոչնչի մասին. ինչո՞ւ է փորձագետը Փաշինյանի նախաձեռնած հարցուպատասխանը շոու համարում
Հովհաննիսյանի խոսքով` յուրաքանչյուր պետական–քաղաքական, հասարակական գործիչ ցանկանում է մնալ պատմության մեջ։ Եվ բնական է, որ ոչ ոք չէր ցանկանա պատմության մեջ մնալ որպես բացասական կերպար, առավել ևս ՝ որպես դավաճան կամ սխալ քաղաքականության պատճառով կորուստներ կրած գործիչ:
Դա նորմալ ցանկություն է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն իրողություններն այլ բան են ասում։
«Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է գիտակցում այդ ամենը։ Սա փաստ է, որը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում։ Նա հիմա հող է պատրաստում հետագա մեկնաբանությունների համար: Եվ գուցե պալատական պատմաբանները փորձեն սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել և մեկնաբանություններ ներկայացնել այն կոնտեքստում, որը ցանկալի է ներկայիս իշխանություններին»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ փորձագետը վստահ է` ժամանակակից աշխարհում լրատվամիջոցների տեղեկատվական հոսքերը, փաստերը, փաստերի արձանագրման մեխանիզմներն ու հնարավորությունները, արխիվները, սոցիալական ցանցերը, պետական գործիչների հրապարակային ելույթները, փաստաթղթերը, բավարար են պատմություն գրելու համար։ Եվ այդ փաստերի հիման վրա գնահատականներ կտան։
Հետևաբար, նրա խոսքով, ցանկացած կառավարիչ ճակատագրական պետական որոշումներ կայացնելիս պետք է հիշի, որ ի վերջո մնալու է պատմության մեջ, և կարևոր հարց է, թե ինչպիսին է մնալու։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանեց ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը վարում էր հարցուպատասխանը, նախապես հայտնեց, որ Փաշինյանին շուրջ 500 հարց են ուղարկել, և քանի որ այդքանին հնարավոր չէ պատասխանել, կոնկրետ խնդիրներ պարունակող հարցերն ուղարկվելու են համապատասխան գերատեսչություններին։
8 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը պատասխանեց 60 հարցի։
Անկլավների հարց, այո՛, կա՛. Փաշինյանը` Տավուշի մարզի տարածքների մասին
Լրահոս
0