00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած միտքը չի արտահայտում ՔՊ դիրքորոշումը․ Հովհաննիսյան

© Sputnik / Aram NersesyanԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Իշխող խմբակցությունը պնդում է, որ երրորդ երկրի շահերը սպասարկող պատգամավորների հետ ինչ տեղի ունենա, լինելու է ՀՀ իրավակարգին համապատասխան։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Մայիսի 22-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմադիր պատգամավորների հասցեին։ Նա անդրադարձել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը և շուրջ 20 տարի առաջվա որոշ դրվագներ փորձել հիշեցնել հանրությանը` մասնավորաբար ասելով, թե նախկինում Հայաստանում այլ երկրների անուն տվող անձինք կա՛մ բանտում էին հայտնվում, կա՛մ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Սուքիասյանն ասել էր` եթե ընդդիմադիրներն իրենց չափը չճանաչեն և խանգարեն Հայաստանի զարգացմանը, նրանց հետ նույն այդ գործիքներով կխոսեն։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խմբակցությունն առաջնորդվում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով»։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան երրորդ երկրի շահերը սպասարկող պատգամավորներ, դրա մասին բազմիցս ենք խոսել։ Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ․․․ Ամեն բան տեղի կունենա ՀՀ իրավակարգի համաձայն»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին՝ եթե ԱԺ-ում կան օտարերկրյա ազդեցության գործակալներ, ինչո՞ւ նրանց նկատմամբ իրավական գործընթաց չի նախաձեռնվում, Հովհաննիսյանը նշեց՝ որովհետև քաղաքական հետապնդման չեն գնում։
Նրա խոսքով՝ իրենից առաջ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հայկ Մամիջանյանը քաղաքական տեքստեր էին հնչեցնում՝ փորձելով համոզել, որ սահմանազատումը սխալ է արվում։
«Սա էսկալացիոն ռիսկեր է ստեղծում Հայաստանի վրա հարձակվելու, ինչի հետևանքով գիտենք, թե ինչ է լինում։ Այ սա է օտարերկրյա ազդեցության գործակալը, որի վերաբերյալ իրավական գնահատականներ տալն այս փուլում բավականին բարդ է, որովհետև գործ ունենք քաղաքական տեքստերի հետ»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0