00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուր Սուքիասյանը սպառնո՞ւմ է. ՔՊ–ական պատգամավորը դիմեց ընդդիմադիրներին

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորը նշում է, որ որոշ հանգամանքներ հաշվի առնելով կարծիք է ձևավորվել, թե ընդդիմությունը և մի շարք ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորների հասցեին։
Նա անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը և շուրջ 20 տարի առաջվա որոշ դրվագներ փորձեց հիշեցնել հանրությանը։
«ՀՀ–ն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, ՀՀ պատգամավորները, քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիները խանգարում են դրան։ Չգիտեմ շատերը միտումնավոր են անում, թե չեն հասկանում` ինչի հետ են առնչվում ու ինչ վատ անուն են ունենալու պատմության մեջ։ Եթե տարիներ հետ գնանք, ապա կհիշենք, թե ովքեր են ղեկավարել Հայաստանը և ինչպես են կառավարել, կհիշենք նաև այն, թե ինչպես էին վերաբերվում այլ երկրների անուն տվող անձանց հետ` վերջիններս կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում էին։ Եթե դուք Ձեր չափը չճանաչեք և խանգարեք Հայաստանի զարգացմանը, ապա ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, կկիրառենք ձեր դեմ, որոնք դուք կիրառել եք 20 տարի»,– ասաց Սուքիասյանը։
Սուքիասյանը նշեց նաև, որ ըստ իրենց տեղեկությունների` իր գործընկերները (խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է – խմբ.), ինչպես նաև շատ ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետություններին` մի մասը պայմանագրային հիմունքներով, մյուս մասն էլ չգիտակցելով։
Վստահեցրեց` ընդդիմությունը փորձում է մոլորության մեջ գցել հասարակությանը, երբ ասում է, թե հողերն ու տարածքները հանձնվում են։
Նա նաև խոսեց Արցախից բռնի տեղահանված անձանց մասին և շեշտեց` ամենամեծ վնասը տրվել է հենց նրանց։
«Վնաս է տրվել նրանց, երբ հրավիրել ենք ձեր միտինգին։ Նրանք Հայաստանի Հանրապետության այն գործարարների և քաղաքացիների ջանքերի ու հարկերի շնորհիվ են կարողանում ստանալ համապատասխան նպաստը, ինչպես նաև բնակարանները, որոնք ապագայում կունենան։ Մինչև այսօր նրանք ֆինանսական խնդիր չունեն։ Շատ մեծ վատություն եք անում»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։
Խաչատուր Սուքիասյանը նշեց նաև, որ ինքը որպես ՀՀ քաղաքացի ցանկանում է, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել, Հայաստանն ուժեղանա, իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններև հզոր բանակ ունենա, բայց ոչ ոքի հետ չկռվի։ Պնդեց` հենց սա պետք է լինի հայաստանցու մոտեցումը։
Լրահոս
0