https://arm.sputniknews.ru/20240523/karvogh-en-indznic-sksel-mamijanjany-khachatur-suqiasjani-hajtararutjunneri-masin-76126735.html
Կարող են ինձնից սկսել. Մամիջանյանը` Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մասին
Կարող են ինձնից սկսել. Մամիջանյանը` Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մասին
Sputnik Արմենիա
Հայկ Մամիջանյանը նշում է` իշխանական թևն օտարեկրյա գործակալներ է անվանում այն անձանց, որոնք Հայաստանի ապագայի համար են պայքարում և հայրենասեր են։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T12:33+0400
2024-05-23T12:33+0400
2024-05-23T12:37+0400
հայկ մամիջանյան
խաչատուր սուքիասյան
իշխանություն
ընդդիմություն
հայաստան
գործակալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_0:0:1600:901_1920x0_80_0_0_aaa5ca08bd251058d94e8f0df3bff529.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցուների ժամանակ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը և հայտնել` ինքը ոչնչից չի վախենում, կարող են իրենից էլ սկսել։Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուր Սուքիասյանը մայիսի 22-ին ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա։ Նա նշեց, որ տարիներ հետ գնալով կարող են տեսնել, թե Հայաստանը ղեկավարողներն ինչպես են վերաբերվել այն մարդկանց, որոնք մի օտար երկրի անուն են տվել կամ մի օտար երկրի հետ հարաբերություն ունեցել։ Սուքիասյանը վստահեցրեց, որ շատ վատ են վարվել՝ կա՛մ այդ մարդիկ բանտում են հայտնվել, կա՛մ այդ մարդիկ մահացել են, կա՛մ ունեզրկվել են։ Այնուհետև Սուքիասյանը կոչ արեց ընդդիմությանը չափերը ճանաչել, այլապես այն գործիքները, որ կիրառվել են 20 տարի շարունակ, կկիրառվեն հենց նրանց դեմ։Խոսելով Սուքիասյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ընդդիմությունը և մի շարք ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների, ընդդիմադիր պատգամավորն ասաց.«Իրենք փորձում են պիտակավորել այս կամ այն քաղաքական գործիչներին, հայրենասերներին, այն անձանց, որոնք Հայաստանի ապագայի համար են պայքարում` փողոցում, ազգային ժողովում։ Նրանք փորձում են պիտակավորել ու ինչ–որ մեկի շահերի ներկայացուցիչ դարձնել։ Բայց կա փաստ` Թուրքիայի նախագահ Էրդողանը (Ռեջեփ Թայիփ Էրդողան,–խմբ.) բազմիցս հայտարարել է` կողմ է, որպեսզի ՔՊ–ն Հայաստանում իշխանության մնա։ Ալիևն անցյալ տարի նոյեմբերին մեր Ստեփանակերտում հայտարարել է, որ պատերազմից հետո մի քանի անգամ հնարավորություն կար, որ հայերնասերները, չնայած ինքը ռևանշիստ ա անվանում, իշխանության գային, բայց իրենք դա ամեն գնով կասեցրել են։ Ստացվում է, որ մի կողմում Խաչատուր Սուքիասյանի խոսքն է, իսկ մյուսում` փաստեր»,– նշեց Մամիջանյանը։Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած միտքը չի արտահայտում ՔՊ դիրքորոշումը․ ՀովհաննիսյանՆա ընդգծեց` ՔՊ–ն սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների շահերը, հետևաբար Սուքիասյանը թող իրենց շարքերում գործակալներ փնտրի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_137:0:1557:1065_1920x0_80_0_0_62500972afba5be38724df32503bf6e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, խաչատուր սուքիասյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, գործակալ
հայկ մամիջանյան, խաչատուր սուքիասյան, իշխանություն, ընդդիմություն, հայաստան, գործակալ
Կարող են ինձնից սկսել. Մամիջանյանը` Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մասին
12:33 23.05.2024 (Թարմացված է: 12:37 23.05.2024) Հայկ Մամիջանյանը նշում է` իշխանական թևն օտարեկրյա գործակալներ է անվանում այն անձանց, որոնք Հայաստանի ապագայի համար են պայքարում և հայրենասեր են։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցուների ժամանակ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը և հայտնել` ինքը ոչնչից չի վախենում, կարող են իրենից էլ սկսել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ
Խաչատուր Սուքիասյանը մայիսի 22-ին ԱԺ–ում հայտարարեց` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա։ Նա նշեց, որ տարիներ հետ գնալով կարող են տեսնել, թե Հայաստանը ղեկավարողներն ինչպես են վերաբերվել այն մարդկանց, որոնք մի օտար երկրի անուն են տվել կամ մի օտար երկրի հետ հարաբերություն ունեցել։ Սուքիասյանը վստահեցրեց, որ շատ վատ են վարվել՝ կա՛մ այդ մարդիկ բանտում են հայտնվել, կա՛մ այդ մարդիկ մահացել են, կա՛մ ունեզրկվել են։ Այնուհետև Սուքիասյանը կոչ արեց ընդդիմությանը չափերը ճանաչել, այլապես այն գործիքները, որ կիրառվել են 20 տարի շարունակ, կկիրառվեն հենց նրանց դեմ։
«Մինչ այսօր այդ ամենը նրանք անում էին առանց հայտարարելու` հետապնդում էին մարդկանց, ահաբեկում, ոստիկանության պաշտպանության և վերահսկողության տակ գտնվող մարդուն մարմնական վնասվածքներ պատճառում։ Հիմա արդեն հայտարարում են։ Բարի ժամանց, կարող են ինձնից սկսել։ Ունեզրկել, սպանել, բանտարկել. դրանից մեզանից որևէ մեկը չի վախենում»,– նշեց Մամիջանյանը։
Խոսելով Սուքիասյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ընդդիմությունը և մի շարք ՀՀ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների, ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Իրենք փորձում են պիտակավորել այս կամ այն քաղաքական գործիչներին, հայրենասերներին, այն անձանց, որոնք Հայաստանի ապագայի համար են պայքարում` փողոցում, ազգային ժողովում։ Նրանք փորձում են պիտակավորել ու ինչ–որ մեկի շահերի ներկայացուցիչ դարձնել։ Բայց կա փաստ` Թուրքիայի նախագահ Էրդողանը (Ռեջեփ Թայիփ Էրդողան,–խմբ.) բազմիցս հայտարարել է` կողմ է, որպեսզի ՔՊ–ն Հայաստանում իշխանության մնա։ Ալիևն անցյալ տարի նոյեմբերին մեր Ստեփանակերտում հայտարարել է, որ պատերազմից հետո մի քանի անգամ հնարավորություն կար, որ հայերնասերները, չնայած ինքը ռևանշիստ ա անվանում, իշխանության գային, բայց իրենք դա ամեն գնով կասեցրել են։ Ստացվում է, որ մի կողմում Խաչատուր Սուքիասյանի խոսքն է, իսկ մյուսում` փաստեր»,– նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց` ՔՊ–ն սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների շահերը, հետևաբար Սուքիասյանը թող իրենց շարքերում գործակալներ փնտրի։