00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կգերադասեն դատարան չդիմել և համակերպվել խախտված իրավունքի հետ. փաստաբանը` նախագծի մասին

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookԴատարանի մուրճ
Դատարանի մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Դատարանի մուրճ
Բաժանորդագրվել
Հարկային օրենգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների արդյունքում փաստաբանները զրկվում են անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու հնարավորությունից, քանի որ ավելացված արժեքի հարկման դաշտում մատուցված ցանկացած ծառայություն ենթակա է լինելու հարկման։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Իրավաբանական ծառայությունների թանկացման դեպքում մարդիկ հաճախ ստիպված կլինեն հրաժարվել փաստաբանի ծառայությունից` համակերպվելով իրենց խախտված իրավունքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանը` խոսելով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի հնարավոր հետևանքների մասին։
«Իրավաբանական պատշաճ օգնություն չստանալով` քաղաքացին կարող է նաև դատական գործեր պարտվել։ Ասինքն` սա բացասական հետևանքների մի ամբողջ շղթա է ենթադրում»,– ասաց փաստաբանը։
Հարկային օրենգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծով նախատեսվում է փաստաբանական գործունեությունը հանել շրջանառության հարկով հարկման պարզեցված համակարգից։ Օրենքի ընդունման դեպքում ս.թ. հոկտեմբերից փաստաբաններն իրենց ծառայությունների դիմաց ստացած հասույթի 5%–ի փոխարեն ստիպված կլինեն վճարել 10% շրջանառության հարկ, իսկ 2024թ–ից` 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ավելացված արժեքի հարկ։ Այսինքն` 1 տարվա ընթացքում հարկային բեռը կավելանա շուրջ 38 տոկոսով։
Կարեն Մեժլումյանի և փաստաբանական համայնքի այլ նեկայացուցիչների գնահատմամբ` այս թանկացումը կբերի նաև իրավաբանական ծառայությունների գների բարձրացման` ՀՀ քաղաքացիների մի մասին զրկելով որակյալ ծառայություն ստանալու իրավունքից։
Բացի այդ, օրինագծով փաստաբանները զրկվում են նաև անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու հնարավորությունից, քանի որ ավելացված արժեքի հարկման դաշտում մատուցված ցանկացած ծառայություն ենթակա է լինելու հարկման` անկախ այն հանգամանքից` այն իրականում վճարովի է մատուցվել, թե անվճար։
«Այսինքն` և՛ մենք ենք զրկվելու որևէ մեկին անվճար ծառայություն մատուցելու հնարավորությունից, և՛ մեր հաճախորդներն են զրկվելու, և՛ պետության բեռն այդ առումով ծանրանալու է»,– նշեց Մեժլումյանը` արձանագրելով, որ պետության կողմից տրամադրվող հանրային պաշտպանի ծառայություններից օտվելու իրավունք ունեն ոչ բոլոր քաղաքացիները, այլ միայն օրենքով սահմանված խմբերը։ Հետևաբար, անվճար պաշտպան պետությունը ոչ բոլորին է տրամադրելու։ Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք ի վիճակի չեն լինի փաստաբան վարձել, կզրկվեն իրենց սահմանադրական այդ իրավունքից։
«Օրինակ` եթե իրենց տուգանեն, կգերադասեն դատարանում չվիճարկել տուգանքի օրինականությունը, կասեն. «փաստաբանին վճարենք, դիմենք դատարան, բայց հայտնի չէ, թե ինչ արդյունք կլինի, ավելի լավ է` միանգամից տուգանքը վճարենք»։ Երբ ծառայությունը թանկանում է, հանրության ինչ–որ հատված հրաժարվում է իր այդ իրավունքից օգտվել, այսինքն` համակերվում է իր իրավունքի խախտման փաստի հետ, որովհետև ուղղակի չի կարող վճարել։ Այնպես որ միանշանակ է, որ փաստաբաններին դիմողների թիվը նվազելու է»,– կարծիք հայտնեց փաստաբանը։
Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ հանրային բոլոր հավաքների ժամանակ, երբ քաղաքացիներին մասսայաբար բերման են ենթարկում, քաղաքացիների իրավունքները համատարած խախտվում են, շատ փաստաբաններ քաղաքացիներին առաջարկում են իրենց անճար մասնագիտական օգնությունը։
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը մեր զրուցակիցը չի շտապում կապել մայիսից ՀՀ–ում բարձրացած բողոքի նոր ալիքի հետ։ Բայց վստահեցնում է` օրենսդրական փոփոխությունը միանշանակ անդրադառնալու է ոչ միայն այս, այլև հետագա բոլոր հնարավոր զանգավածային ակցիաների ժամանակ բերման ենթարկվողների, ձերբակալվողների իրավունքների պաշտպանության որակի վրա։
«Աբսուրդ է` այն, ինչ պետությունը պետք է ապահովեր և չի ապահովում, մենք մեզ վրա ենք վերցնում, որովհետև մենք առաջին հերթին իրավապաշտպաններ ենք։ Հիմա ստացվում է, որ դրա համար մենք պետք է նաև հարկվենք»,– ասում է փաստաբանը։
Հիշեցնենք` օրենքի նախագծի դեմ իրենց բողոքը իշխանությանը հասցնելու համար փաստաբանական համայնքը 1-օրյա գործադուլ հայտարարեց` պահանջելով չեղարկել փաստաբանների հարկային բեռն ավելացնող օրինագիծը։
Այդուհանդերձ, գլխադասային հանձնաժողովի հավանությանն արժանացած նախագիծն առայժմ չի հանվել ԱԺ–ից և չի վերադարձվել կառավարություն` լրամշակման։
Փաստաբանական ծառայությունները կրկնակի կթանկանան. նոր նախագիծ, նոր վտանգներ
Լրահոս
0