00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանական ծառայությունները կրկնակի կթանկանան. նոր նախագիծ, նոր վտանգներ

© Sputnik / Andranik GhazaryanՖեմիդա
Ֆեմիդա - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2024
Բաժանորդագրվել
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հնարավոր հետևանքները, նաև կարծիք հայտնել, որ գործընթացը «անցանկալիներին» մրցակցությունից հանելու միտում ունի։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հարկային օրենսգրքում ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունների հետևանքով ՀՀ–ում փաստաբանական ծառայությունները կրկնակի կթանկանան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱրամազդ Կիվիրյան
Арамазд Кивирян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Արամազդ Կիվիրյան
Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ավելի քան 5 անգամ ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը: Մասնավորապես` փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ–ի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է սահմանել շահույթի 10 տոկոսի չափով` ներկայիս 5-ի փոխարեն, իսկ 2025 թ–ի հունվարի 1-ից փաստաբանական ծառայություն մատուցող անհատ իրավաբանները կամ փաստաբանական գրասենյակները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն` մատուցվող ծառայությունների արժեքից վճարելու են 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչպես նաև շահութահարկ` տարեկան շահույթի 18 տոկոսի չափով։
«Եթե համադրում ենք նախագծով առաջարկվող նոր հարկատեսակների ու դրանց չափերի տոկոսները և տեսնում ենք, թե ինչքան են դրանք կազմում նախկին 5 տոկոսի փոխարեն, հասկանում ենք, որ դա ուղղակի չի կարող չհանգեցնել իրավաբանական ծառայությունների թանկացման։ Իմ համոզմամբ` ծառայությունները լինելու են առնվազն 50 տոկոսով ավելի թանկ»,– ասաց Կիվիրյանը։
Նշենք, որ գործող իրավակարգավորումներով` փաստաբանական ծառայությունների դիմաց գանձվում է 5 տոկոս շրջանառության հարկ։
Հարկային բեռի նման կտրուկ թանկացումը, մեր զրուցակցի համոզմամբ, առաջին հերթին հարվածելու է ՀՀ քաղաքացու գրպանին`վերջինիս զրկելով իրավաբանական օգնությունից օգտվելու իր սահմանադրական իրավունքից։
«Հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունները լինելու են կրկնակի ավելի թանկ` մարդը զուտ ֆինանսական տեսանկյունից հնարավորություն չի ունենալու օգտվելու դրանցից»,– նշում է Կիվիրյանը։
Արցախի նախկին պետնախարարը ՀՀ-ում կզբաղվի փաստաբանական գործունեությամբ
Մասնագետը նաև կարծում է, որ հարկային բեռի ավելացման պատճառով շատ փաստաբաններ, որոնք այսօր որոշ գործերով անվճար ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, օրենքի ընդունումից հետո ստիպված են լինելու հրաժարվել այդ պրակտիկայից` պետության առաջ սեփական ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։
«Աշխարհի տարբեր երկրներում փաստաբանական գրասենյակներն ունեն Pro Bono (լատ. – հանուն հանրության) ծառայություններ մատուցելու հնարավորություն, և դա նաև խոսում է փաստաբանական գրասենյակի մակարդակի մասին։ Այս կարգավորումը, որն առաջարկվում է, իրավաբաններին ուղղակի զրկում է անվճար գործեր վերցնելու հնարավորությունից։ Քանի որ իրենք ծանրաբեռնված են լինելու հարկային պարտավորությամբ, այլև չեն կարողանալու զբաղվել Pro Bono–ով»,– ասում է Կիվիրյանը` հավելելով, որ իր փաստաբանական գրասենյակում ևս նման պրակտիկա կա. անվճարունակ անձանց կամ առանձին հանրային հետաքրքրություն ներկայացնող կարևոր գործերի դեպքում փաստաբանական ծառայությունները մատուցվում են անվճար։
Ի՞նչ խնդիրներ ունի էլեկտրոնային հայցադիմումների ծրագիրը. բարձրաձայնում է փաստաբանը
Այդուհանդերձ,Կիվիրյանը նշում է, որ առանձին փաստաբանական գրասենյակներ այսօր էլ աշխատում են ԱԱՀ–ի հարկման դաշտում, ուստի և չի բացառում, որ ներկայացված նախագծով իշխանությունները փորձում են բոլորին բերել նույն հարկային դաշտ` անցանկալիներին մրցակցությունից հանելու համար։
«Կան գրասենյակներ ու նաև անհատ փաստաբաններ, որոնց համար անցումը հարկային այս ռեժիմին իրականում մեծ բեռ է և ուղղակի որեն վտանգի տակ է դնում իրենց մասնագիտական գործունեությունը հետագայում շարունակելու հնարավորությունը»,– մեկնաբանում է փաստաբանը։
Բացի այդ, հարկային բարդ ռեժիմով աշխատելու դեպքում փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները ստիպված են լինելու նաև հավելյալ վճարումներ կատարել հաշվապահական ծառայությունների համար։ Իսկ դա էլ իր հերթին հավելյալ ֆինանսական բեռ է փաստաբանների համար։
Լրահոս
0