00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում կոնկրետ ուժեր կան, որ օտարերկրյա ուժերի հետ ուզում են կազմալուծել երկիրը. Կոնջորյան

© Sputnik / Aram Nersesyan«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոռյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոռյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
Նշենք, որ ԱԺ–ում այսօր շարունակվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցի քննարկումը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում այսօր կան կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը: Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ, երբ շարունակվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցի քննարկումը, նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Խաչատուր Սուքիասյանը սպառնո՞ւմ է. ՔՊ–ական պատգամավորը դիմեց ընդդիմադիրներին
Նա նման հայտարարություն արեց, երբ անդրադառնում էր ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ մայիսի 21-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հնչեցրած խոսքերին, թե ինչպես է հնարավոր երաշխավորել, որ Դավիթ Խաչատուրյանն օտարերկրյա ազդեցության գործակալ չէ։
Նշենք, որ Խամոյանը նման կարծիք էր հայտնել, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն եղել է Սորոսի հիմնադրամի խորհրդի նախագահը։
Կոնջորյանն ի պատասխան նաև փորձեց հասկանալ, թե ինչպես կարող են երաշխավորել, որ Գեղամ Մանուկյանն օտարերկրյա ազդեցության գործակալ չէ։
«Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, որովհետև Գեղամ Մանուկյանը և իր «Երկիր մեդիան» 100 հազարավոր դոլարների «Սորոսի» հիմնադրամից գրանտներ է ստացել, դուք էլ վստահ եմ՝ օգտվել եք այդ գրանտներից, հարցազրույցներ եք արել «Երկիր մեդիայի» հետ: Հիմա դուք ի՞նչ երաշխիք եք տալիս, որ դուք օտարերկրյա ազդեցության գործակալ չեք: Ես կարծում եմ, որ Ձեր երեշխիքները հարկավոր չեն, ամեն ինչ պարզ է»,- ասաց իշխանական պատգամավորը։
Նա ընդգծեց` նման հարցադրումները նպատակ ունեն դելեգիտիմացնելու ՍԴ անդամի թեկնածուին և առհասարակ Սահմանադրական դատարանը։ Կոնջորյանը պնդեց` հատկապես պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ ականատես է եղել, թե ինչպես է ընդդիմությունը փորձել դատական համակարգն օգտագործել որպես ժողովրդից վրեժ լուծելու միջոց։ Պատգամավորը պնդեց` ընդդիմադիրները, եթե շանս ունենան` Ֆեմիդայի սուրը կուղղեն ժողովրդի և պետության դեմ։
ՔՊ–ականը նաև մեղադրեց ընդդիմությանը, թե իրենք ցանկանում են վերադարձնել «գողապետությունը», քանի որ չեն կարողանում ապրել առանց գրպանելու և «ջեբկիրության»։
«Իշխանությունը վերադարձնելու, վերազավթելու համար դուք Հայաստանում հիմնադրել եք «մարդկային վշտի արդյունաբերություն»։ Արդյունաբերական ռելսերի վրա եք դրել մարդկանց վիշտն ու տառապանքը։ Մտածում եք` որտեղ կարող է վատ բան լինել, որ դժբախտության մունետիկի նման գնաք էս տաղավարից էն տաղավար, էս հրապարակից էն հրապարակ, էս փողոցից էն փողոց, էս ամբիոնից էն ամբիոն, որ ասեք` ամեն ինչ վատ ա, վատ ա լինելու, պետություն էլ չկա»,– ասաց Կոնջորյանը։
Բագրատ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ նախկին ռեժիմները չեն վերադառնա. Մարուքյան
ՔՊ խմբակցության ղեկավարը ընդդիմությանը համեմատեց սատանայի հետ` ընդգծելով, որ ամեն անգամ տարբեր կերպարանքներով են գալիս` ինչպես Նոր կտակարանում սատանայի կերպարանափոխություններն են։
«Ամեն անգամ PR-շիկներն օգնում են։ Առաջին անգամ սպիտակ վերնաշապիկով էր, թևերը «քշտած», բայց իրանք եկան ու գնացին, որովհետև հասկացան, որ դժվար գործ է, հիմա բիզնեսով են զբաղվում։ Սատանայի երկրորդ կերպարանափոխությունը եղավ 2 տարի առաջ, երբ հայ ժողովրդին փորձում էին փողոցում փրկել ու վանկարկում էին` «թուրք», «դավաճան» ու պետք է փրկել։ Պապիկների էին ծեծում և ուզում էին փրկել։ Սատանայի երրորդ փորձությունը շատ պրոֆեսիոնալ է` ինքը եկել է վեղարով։ Ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին արժանին մատուցել, թե ինչպես կարողացավ «Հայր մերը» չիմանալով մտնել վեղարի տակ ու փորձել փրկել հայ ժողովրդին»,– ասաց Կոնջորյանը։
Նա վստահեցրեց` ընդդիմությունը չի կարող 21-րդ դարում գալ և միջնադարյան եղանակով ժողովրդից զավթել սեփական իշխանությունը` թաքնվելով վեղարի, սքեմի կամ փիլոնի տակ։
Լրահոս
0