00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ անդամի թեկնածուն «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան

© Sputnik / Asatur YesayantsԱգնեսա Խամոյանը ԱԺ–ում
Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը։
Ինչպես ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ինքնաառաջադրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը։
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Նա նաև ԲԴԽ անդամ է եղել։
Ներկայացնելով նրա ինքնակենսագրությունը` Թադևոսյանն ասաց, որ Խաչատուրյանը 2006–2013 թթ. նաև աշխատել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը` 2006 թ. որպես ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական փոխհամագործակցության բաժնի օգնական, իսկ նաև 2007–2013 թթ.` ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերով մասնագետ։
Հարց ուղղելով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ Թադևոսյանը որպես ՍԴ անդամի թեկնածու ներկայացրեց Դավիթ Բալայանի (նա ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է–խմբ.) թեկնածությունը, որը այդ ժամանակ մրցակցության մեջ էր հենց Դավիթ Խաչատուրյանի հետ, սակայն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ավելի քիչ թվով ձայներ էր հավաքել։
«Ըստ էության` ԱԺ իշխող խմբակցությունը նախորդ անգամ արհամարհեց Դատավորների ընդհանուր ժողովի ընտրությունը և չմասնակցեց Դավիթ Բալայանի քվեարկությանը, քանի որ ցանկանում էր հենց Դավիթ Խաչատուրյանին դարձնել ՍԴ անդամ։ Դա ակնհայտ է»,– նկատեց Խամոյանը։
Նա նաև հետաքրքրվեց` էլ ինչո՞վ է զբաղվել թեկնածու Խաչատուրյանը 2009–2013 թթ. և 2016–2020 թթ., քանի որ Թադևոսյանի ներկայացրած կենսագրության մեջ բացակայում էր գործունեության մի դրվագը։
«2009–2013 թթ Դավիթ Խաչատուրյանը եղել է «Բաց հասարակություններ հիմնադրամ–Հայաստանի», իսկ հասարակության մեջ առավել հայտնի «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ 2016–2020 թթ. նա եղել է հիմնադրամի խորհրդի նախագահ։ Ինչո՞ւ էր ձեր ներկայացրած կենսագրության մեջ բացակայում այս դրվագը ու ըստ ձեզ` ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Խաչատուրյանի` ՍԴ անդամ դառնալու դեպքում իր կողմնակալության կամ անկողմնակալության վրա»,– նշեց պատգամավորը։
Առաջին հարցին ի պատասխան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ասաց, որ Դավիթ Բալայանի ընտրությունը ԱԺ տիրույթում էր. ԱԺ–ն է որոշում` ինչպես ընտրել։
«Ինչ վերաբերում է կենսագրությանը, ապա ես հիմք եմ վերցրել հանրային հարթակներում ու պաշտոնական էջերում` ոչ թե առհասարակ, այլ դատական իշխանության բաց հարթակներում առկա տվյալները»,– հայտարարեց Թադևոսյանը։
Հետաքրքրող մյուս հարցերը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը պատգամավորին խորհուրդ տվեց ուղղել անձամբ թեկնածու Խաչատուրյանին։
Այնուհետև ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը, որից հետո Ագնեսա Խամոյանը նրան ևս հարց ուղղեց` ասելով. «2006–2013 թթ. Դուք միաժամանակ աշխատել եք ԱՄՆ պետքարտուղարությունում և եղել եք «Բաց հասարակություններ հիմնադրամ–Հայաստանի» խորհրդի նախագահ։ Ապացուցեք, որ այսպիսի հարուստ կենսագրությամբ Դուք ազդեցության գործակալ չեք, ներկայացրեք երաշխիքներ»։
Ի պատասխան Դավիթ Խաչատուրյանն ասաց, որ հիմնադրամի խորհրդի նախագահ լինելը հասարակական գործունեություն է եղել ու որպես ծախսերի փոխհատուցում` ամսական ստացել է սիմվոլիկ գումար` մոտավորապես 100 ԱՄՆ դոլար։
«Ազդեցության գործակալի մասով հարցադրումը թողնում եմ Ձեր խղճին։ Եթե ես սկսեմ երաշխիքներ ներկայացնել, դա նշանակում է, որ կա վտանգ, որից պաշտպանվելու համար պետք է երաշխիքներ ներկայացնեմ։ Դրա կարիքը չկա, քանի որ ես ոչ մի բան չեմ թաքցնում»,– հայտարարեց Խաչատուրյանը։
Խամոյանն արձագանքեց` նախապես շնորհավորելով նրան, քանի որ վստահ է` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ, գաղտնի քվեարկությամբ նրան անպայման ՍԴ անդամ է ընտրելու, ապա ասաց, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայր լինելու հանգամանքը չի ապահովում նրա` անկողմնակալ լինելը։
Լրահոս
0