00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի հետ բանակցում ենք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ․ Սիմոնյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
Սրան զուգահեռ Ադրբեջանի հետ քննարկվում է նաև տարածաշրջանում ենթակառուցվածքների բացման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից, նաև ամենաբարձր մակարդակով` Ալմա Աթայի հռչակագրի հիշատակմամբ, մի քանի հայտարարություններ կան: Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին խոսակցությունը շարունակվում է։
«Սա այս փուլում քննարկվող թեմաներից մեկն է։ Բայց մենք դեռ համաձայնություն չունենք, և քննարկումները շարունակվում են»,- ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, ապա Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված սկզբունքներին և Ադրբեջանի հետ բանակցում է հնչեցված դիրքորոշման տրամաբանությանը համապատասխան։
«Երևանը պատրաստ է շարունակել այդ քննարկումները մյուս բոլոր մակարդակներում։ Ոչ միայն խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Մենք կարևորում ենք բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որն արտացոլված է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Հայաստանը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները»,- նշեց Սիմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ այդ աշխատանքը հաջողությամբ կավարտվի։
Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները Տավուշում սահմանազատման վերաբերյալ, որտեղ նա պնդում է Բաքվի հերթական հաղթանակի մասին, ներքին լսարանի համար են:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Լրահոս
0