00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին. Ալեն Սիմոնյան

© PhotoԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` ադրբեջանցիները հաճախ բանակցությունների ժամանակ մի բան են ասում, իսկ ներքին լսարանի համար՝ մեկ այլ բան։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե իրենց պահանջով «թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, և հետայսու այդպես է լինելու», ուղղված է ներքին լսարանին։
«Ես չեմ լսել դա և շատ քիչ եմ ծանոթանում նման հայտարարություններին, միայն մեր մամուլով։ Չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Մեզ մոտ էլ շատ բան մենք ենք ասում, դա էլ իր ներքին լսարանի համար նախատեսված բան է, այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` հայկական կողմի համար մշտապես զարմանալի և անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել, ներքին լսարանի համար` այլ։
«Ես կարեղ եմ իմ օրինակը բերել, երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից (նկատի ունի ադրբեջանական,–խմբ. )այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից ինչ–որ հանդիպում է»,–ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ այդ է պատճառը, որ իրենք քննարկումների ժամանակ բարձրացնում են այն հարցը, որ ատելության խոսքը պետք է նվազեցնել։
Սիմոնյանը մասամբ համաձայնեց լրագրողի այն դիտարկմամբ հետ, որ ադրբեջանական կողմը, որը մշտապես ատելության խոսք է տարածում, կարող է ցանկացած պահի «քցել» հայկական կողմին, սակայն նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն ու հստակ սահմանները նման ռիսկը նվազեցնող գործոններ են։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0