ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահից հետո Երևանում և Կապանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են բերում դեսպանատան, ինչպես նաև հյուպատոսարանի մոտ։Դիվանագիտական առաքելությունների շենքերի դրոշները խոնարհված են։Նախնական տվյալներով` վաղը Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունում ցավակցությունների գիրք կբացվի։ Դեսպանատունն այդ մասին ավելի ուշ կհայտնի։Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
Իրանի Իսլամական Հանրապետությունում 5-օրյա սուգ է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահից հետո Երևանում և Կապանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են բերում դեսպանատան, ինչպես նաև հյուպատոսարանի մոտ։
Դիվանագիտական առաքելությունների շենքերի դրոշները խոնարհված են։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը
Նախնական տվյալներով` վաղը Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունում ցավակցությունների գիրք կբացվի։ Դեսպանատունն այդ մասին ավելի ուշ կհայտնի։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։