https://arm.sputniknews.ru/20240520/iranum-hngorja-sug-e-hajtararvel-75989612.html
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել
Sputnik Արմենիա
Ալի Խամենեին ցավակցություն է հայտնել նաև Իրանի ժողովրդին: 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T13:09+0400
2024-05-20T13:09+0400
2024-05-20T13:12+0400
իրանի իսլամական հանրապետություն
համազգային սուգ
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ երկրում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Այդ մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։«Հայտարարում եմ հնգօրյա համազգային սուգ և ցավակցություն հայտնում Իրանի ժողովրդին», - Խամենեիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:Նա նաև ընդգծել է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Մոհամմադ Մոհբերը դառնում է գործադիր իշխանության ղեկավար և պարտավոր է առաջիկա 50 օրվա ընթացքում նոր նախագահի ընտրության շուրջ պայմանավորվել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ:Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, համազգային սուգ, էբրահիմ ռայիսի
իրանի իսլամական հանրապետություն, համազգային սուգ, էբրահիմ ռայիսի
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել
13:09 20.05.2024 (Թարմացված է: 13:12 20.05.2024) Ալի Խամենեին ցավակցություն է հայտնել նաև Իրանի ժողովրդին:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ երկրում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Այդ մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Հայտարարում եմ հնգօրյա համազգային սուգ և ցավակցություն հայտնում Իրանի ժողովրդին», - Խամենեիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Նա նաև ընդգծել է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Մոհամմադ Մոհբերը դառնում է գործադիր իշխանության ղեկավար և պարտավոր է առաջիկա 50 օրվա ընթացքում նոր նախագահի ընտրության շուրջ պայմանավորվել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։