https://arm.sputniknews.ru/20240520/khvorapes-cncvats-em-ughghatiri-voghbergakan-vtari-luric-khachaturjani-cavakcakan-heragiry-75986399.html
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից։ 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T11:55+0400
2024-05-20T11:55+0400
2024-05-20T12:07+0400
նախագահ
վահագն խաչատուրյան
ուղղաթիռ
ուղերձ
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
իրանի իսլամական հանրապետություն
հոսեյն ամիր աբդոլլահիան
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50170109_0:12:2001:1137_1920x0_80_0_0_c3abf477c57ba447f0a8dc8b403c5191.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:Այդ մասին նա գրել է իր ցավակցական հեռագրի մեջ` ուղղված Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50170109_35:0:1810:1331_1920x0_80_0_0_e63998f1a6432e95d5549e6474e520eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, վահագն խաչատուրյան, ուղղաթիռ, ուղերձ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, էբրահիմ ռայիսի
նախագահ, վահագն խաչատուրյան, ուղղաթիռ, ուղերձ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, էբրահիմ ռայիսի
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
11:55 20.05.2024 (Թարմացված է: 12:07 20.05.2024) ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն:
Այդ մասին նա գրել է իր
ցավակցական հեռագրի մեջ` ուղղված Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։
ՀՀ նախագահը նշել է, որ խորապես ցնցված է ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան այլ անձինք:
«Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»,– գրել է ՀՀ նախագահը։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։