00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջպետական ճանապարհը փակած տավուշցիները ՄԻՊ–ի և մարզպետի հետ հանդիպում են պահանջում

© SputnikՄիջպետական ճանապարհը փակած տավուշցիները
Միջպետական ճանապարհը փակած տավուշցիները - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Միջպետական ճանապարհը փակած տավուշցիները
Բաժանորդագրվել
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը գյուղացիներին հորդորեց բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել փակ տարածքում, ոչ թե դրսում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպում են պահանջում։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։ Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը գյուղացիներին հորդորեց բացել ճանապարհը։
«Մենք ճանապարհը փակել ենք, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը գա և արձանագրի, թե ինչպես են այստեղի մարդկանց իրավունքները ոտնահարվում։ Այստեղ 57 մարդու վկայական, 2 մարդու տուն կադաստրի վկայականով անցնում է Ադրբեջանին իրենց հրապարակած քարտեզով։ Ադրբեջանը երբեք այդ հատվածում չի եղել։ Թող մարզպետն էլ գա ու մեր հարցերին պատասխանի»,– դիմելով նրան` ասաց տավուշցի Գոհար Վարդանյանը։
Մկրտչյանը նշեց, որ մարզպետը պատրաստ է հանդիպել։ Տավուշցիները չհամաձայնեցին ճանապարհը բացելու պայմանին, քանի որ Ղալումյանը ցանկանում է հանդիպել առանց լրատվամիջոցների ներկայության։
© SputnikԱրթուր Մկրտչյան
Начальник Тавушского управления полиции Артур Мкртчян на перекрытой жителями Киранца межгосударственной дороге (16 мая 2024). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Արթուր Մկրտչյան
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0