00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խիստ անընդունելի է քաղաքականացված լինելը. Բեգլարյանը` ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բաժանորդագրվել
Արտակ Բեգլարյանի խոսքով` անընդունելի է արդարությունը զոհել քաղաքական, դիվանագիտական գործընթացներին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Անդրբեջանի վերաբերյալ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից մայիսի 10–ին հրապարակված եզրափակիչ եզրահանգումները կարևոր են, բայց չեն բավարարում հայկական կողմին։ Այս մասին «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ինչով է կարևոր ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության կանխարգելման բանաձևը. Էդիտա Գզոյանն է պատմում
Նա նշեց` Հայաստանում գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ 2024թվականի մարտի 18-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացրել են նաև այլընտրանքային զեկույց` ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնի անհետացումների դեպքերը։
Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել կոմիտեի հանձնարարականները՝ ապահովել խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։
«Ես համարում եմ, որ բավականին կարևոր եզրահանգումներ կան հրապարակման մեջ, բայց ես բավարարված չեմ։ Մենք շատ ավելի փաստեր, հիմքեր և ապացույցներ ենք ներկայացրել, և վաղուց ժամանակն էր նրբանկատությունից, դիվանագիտական լեքսիկոնից զերծ մնալ ու շատ ուղիղ գնահատականներ հնչեցնել։ Իրենց գնահատականները շատ ավելի մեղմ էին, քան իրականությունն է։ Տարբեր հարցերի նկատմամբ էլ բավարար անդրադարձ չի եղել»,–ասաց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ միջազգային մարմինները` այդ թվում ՄԱԿ–ը, ունեն որոշակի կաշկանդվածություն ` պայմանավորված իրենց մանդատով , բայց վերջին շրջանում հաճախ են փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև արհեստական հավասարության նշան դնել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես ասած խաղաղության գործընթացը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմը շատ լավ օգտագործում է։
«Այս քաղաքական գնահատականները կոմիտեի եզրակացությունների վրա միանշանակ ազդել են, որն Ադրբեջանը շատ հմուտ կերպով մանիպուլացնում է։ Ադրբեջանը կարողանում է տարբեր հարթակներում միջազգային ճնշումը նվազեցնել` մատնացույց անելով հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անընդունելի է արդարությունը զոհել քաղաքական, դիվանագիտական գործընթացներին։ Այս տեսակետից կոմիտեի գործունեությունն ինձ համար խիստ անընդունելի է։ Նրանք չպետք է մտնեին քաղաքական գործընթացների թակարդը, այլ գնահատականներ հնչեցնեին այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունեցել»,–ասաց Բեգլարյանը։
Ադրբեջանը շարունակում է Արցախում մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջը
Չնայած դրան, Արցախի նախկին պետնախարարը ընդգծեց, որ ցանկացած նման փաստաթուղթ իրավական և դիվանագիտական կապիտալ է Հայաստանի համար, որը պետք է ճիշտ օգտագործել։
Հավելենք, որ կոմիտեն հրապարակված զեկույցում խորը մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ և ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ, որոնք հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ իրականացվել են` պայմանավորված ազգային ու էթնիկ պատկանելությամբ։ Դրանք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ողջ անձանց գլխատելու, դիակների պղծման և անդամահատման դեպքեր, որոնք կատարվում են տեսախցիկի առաջ, ինչից ենթադրվում է, որ կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախը իսպառ բացակայում է։
Կոմիտեն նաև խորը մտահոգություն էր հայտնել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ ահաբեկչության և հարակից հանցագործությունների հետ կապված 23 անձանց շարունակական կալանքի վերաբերյալ։
Կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված խտրական հայտարարությունների ազդեցության առնչությամբ, որոնք տարածվում են ինչպես առցանց, այնպես էլ տպագիր մեդիայում՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը մեծապես մեծացնում է ազգային և էթնիկ պատկանելությամբ հայ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հավանականությունը։
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
Կոմիտեից Ադրբեջանին առաջարկել են ապահովել, որ քննությունն ու հետապնդումները ներառեն հրամանատարական կամ վերադաս պատասխանատվության դիրք ունեցող ցանկացած անձի գործողությունները, որն իմացել է կամ պետք է իմանար, որ իր ենթակաները կատարել են կամ կարող էին կատարել արտադատական սպանություններ, խոշտանգումներ կամ այլ պատերազմական հանցագործություններ և չեն ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ։
Կոմիտեն կոչ է արել հրապարակայնորեն դատապարտել ազգային և էթնիկ պատկանելությամբ պայմանավորված ատելության խոսքը, սպառնալիքներն ու հարձակումները հայերի ու բոլոր մյուս փոքրամասնությունների խմբերի դեմ, նման դեպքերում ապահովել արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն` անկախ նրանից, թե ով է հանցագործը, երաշխավորել, որ մեղավորները կդատվեն և կպատժվեն իրենց արարքների ծանրությանը համապատասխան:
Լրահոս
0