https://arm.sputniknews.ru/20210901/adrbejancinery-artsaxum-vandalizmen-irakanacrel-hadrut-kamurj-28849386.html
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
Sputnik Արմենիա
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը որպես ապացույց արբանյակային լուսանկարներ է հրապարակել։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T11:32+0400
2021-09-01T11:32+0400
2021-09-01T11:41+0400
արցախ
հադրութ
լեռնային ղարաբաղ
կամուրջ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28849350_76:0:1674:904_1920x0_80_0_0_0160b067c2be1be4d78eb421218fa4d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Մակուն կամուրջն ու փորձում են փոխել գետի հունը։Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներԱյս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)` որպես ապացույց հրապարակելով արբանյակային լուսանկարները։Կազմակերպության Twitter–ի էջում նշվում է, որ, դիտարկման համաձայն, կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։Այդ ժամանակահատվածում Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը քանդվել է գետի հունը փոխելու ու ճանապարհաշինական– ինժեներական աշխատանքների ընթացքում: Փոքր կառույցը արբանյակային պատկերներում դժվար է տեսնել ծառի ծածկույթի պատճառով, սակայն CHW- ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը»,– նշված է կազմակերպության գրառման մեջ։Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը նաև հայտնում է, որ կամուրջը կառուցվել էր 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրա:«Կամրջի ճակատային հատվածում տեղադրված էր է հայերեն մակագրություն « Ի հիշատակ Ղազար Հարություն Բեջանիանց»: Ցուցանակը ժամանակի ընթացքում ընկել էր, իսկ 2009թ–ին հայտնաբերվել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ու տեղափոխվել Մեծ Թաղեր գյուղի թանգարան»,– արձանագրում է CHW-ը։Կազմակերպությունը նաև հայտնում է, որ 2020 թվականի պատերազմից հետո դրա գտնվելու վայրն ու վիճակն անհայտ է:
https://arm.sputniknews.ru/20210706/adrbejani-irakanactats-mshakutayin-vandalizmy-dardzel-e-anverahskeli-davi-babayan-28190000.html
հադրութ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28849350_156:0:1594:904_1920x0_80_0_0_389d8f935de2f2a2f48dbfec9b4ac72a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հադրութ, լեռնային ղարաբաղ, կամուրջ, վանդալիզմ
արցախ, հադրութ, լեռնային ղարաբաղ, կամուրջ, վանդալիզմ
Ադրբեջանցիներն Արցախում կրկին վանդալիզմ են իրականացրել. քանդել են հին հայկական կամուրջը
11:32 01.09.2021 (Թարմացված է: 11:41 01.09.2021) Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը որպես ապացույց արբանյակային լուսանկարներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Մակուն կամուրջն ու փորձում են փոխել գետի հունը։
Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)` որպես ապացույց հրապարակելով արբանյակային լուսանկարները։
Կազմակերպության Twitter–ի էջում նշվում է, որ, դիտարկման համաձայն, կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։
Այդ ժամանակահատվածում Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը քանդվել է գետի հունը փոխելու ու ճանապարհաշինական– ինժեներական աշխատանքների ընթացքում: Փոքր կառույցը արբանյակային պատկերներում դժվար է տեսնել ծառի ծածկույթի պատճառով, սակայն CHW- ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը»,– նշված է կազմակերպության գրառման մեջ։
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը նաև հայտնում է, որ կամուրջը կառուցվել էր 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրա:
«Կամրջի ճակատային հատվածում տեղադրված էր է հայերեն մակագրություն « Ի հիշատակ Ղազար Հարություն Բեջանիանց»: Ցուցանակը ժամանակի ընթացքում ընկել էր, իսկ 2009թ–ին հայտնաբերվել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ու տեղափոխվել Մեծ Թաղեր գյուղի թանգարան»,– արձանագրում է CHW-ը։
Կազմակերպությունը նաև հայտնում է, որ 2020 թվականի պատերազմից հետո դրա գտնվելու վայրն ու վիճակն անհայտ է: