00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլընտրանք չկա, կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Բագրատ սրբազանն ուղերձ է հղել

© Sputnik / Aram NersesyanԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդը շեշտում է, որ ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստն իրականացվել է մթի քողի տակ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղերձ է հղել Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։ Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
Բագրատ սրբազանը սահմանազատման հանձնաժողովների երեկվա նիստը տխրահռչակ է անվանում և ընդգծում, որ այն իրականացվել է մթի քողի տակ։
Սրբազանը նշում է, որ այդ ամենը տեղի է ունենում ի հաշվի ՀՀ պետության, ժողովրդի, նրանց կյանքի, քաղաքացու և հայ ժողովրդի ու Հայաստանի գոյության։
«ՀՀ իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից։ Իշխանությունների վրա որևէ ազդեցություն չունեցան իրավական, օրենսդրական դաշտում դրված այն լայն հիմնավորումները, որոնք տրվել են մի շարք մասնագետների կողմից։ Ազդեցություն չունեցան նաև բարոյական հիմքերը և այն անհամաձայնությունը, որ հայտնել են ՀՀ քաղաքացիները։ Մեր կյանքում անհրաժեշտություն է դարձել ոչ թե գնալ հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնել պատճառը, որը մեկն է և այն Երևանում է։ Հրատապ է դարձել, որպեսզի ժամ առաջ բոլորիս ջանքերով, նվիրումով, համառ կամքով, համբերությամբ և վստահությամբ հեռացնենք այս իշխանությունն իր ամբողջ ապօրինություններով հանդերձ։ Մեր երկրում նոր կյանք պետք է հաստատել»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա նշում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ էլ փաստում է` ՀՀ իշխանությունները գործում են սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության և բոլոր տեսակի չափանիշներին հակառակ։
Սրբազանի խոսքով` սա արնաքամության ամբողջական շղթա է, որը պետք է կանգնեցվի, և դա պետք է արվի շարունակական անհամաձայնություններով և մի շարք այլ գործողություններով։ Նա նշեց, որ այդ մասին առաջիկայում մանրամասն կներկայացնեն, որպեսզի ճիշտ ճանապարհով ընթացքը լինի։
«Այլ ելք չկա մեզ համար` որպես մեր երկրի ու ժողովրդի գալիքով մտահոգ մարդիկ։ Պետք է լծվենք ամենաբարդ աշխատանքին, ինչը պետք է լինի նպատակադրված։ Այլընտրանք չկա մեզ համար, այս պահին էլ Կիրանցի հայրենակիցներն արդեն իսկ տնազուրկ դարձած ու զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, փողոցում են գտնվում։ Վերահաստատում ենք`այդ տառապանքն անպատասխան չի մնա։ Կրկնում եմ` այլընտրանք չկա` կա՛մ այսօր, կա՛մ երբեք։ Պետք է ազատագրենք մեր հայրենիքը ստորացումից, պարտադրանքից և ծաղրանքից»,– ասում է սրբազանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0