00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. երկրի «հակառակ» կողմը

© SputnikՀանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2024
Բաժանորդագրվել
Երբեմն թվում է, թե մենք բոլորս ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ հակառակն է։ Ու դա նոր չի սկսվել։
Դեռ անկախության արշալույսին, երբ անմիջապես էլ պատերազմ սկսվեց, իշխանությունն այն քաղաքական ուժի ձեռքին էր, որն առաջին նախագահը որակեց որպես «խաղաղության կուսակցություն»՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի հետ։ Իսկ 1998 թվականին, երբ հաղթեց, այսպես կոչված՝ «պատերազմի կուսակցությունը», ընդհակառակը, սկսվեց խաղաղության ժամանակաշրջանը։ Ի վերջո, 2018 թվականին իշխանության եկավ մի կուսակցություն, որը մինչև հիմա ամեն օր խոսում է խաղաղության մասին, բայց հենց «խաղաղության կուսակցության» օրոք այնպիսի պատերազմ տեղի ունեցավ, որի հետևանքները մենք այսօր էլ տեսնում ենք ու երևի դեռ բավական երկար կտեսնենք ։
Ի դեպ, այն, որ ինչ-որ տարօրինակ, տրամաբանության կանոններին չենթարկվող երկրում ենք ապրում, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա ենք զգում գրեթե ամեն օր։ Օրինակ. jշխանությունները շարունակ կրկնում են, որ իրենց համար ամենակարևորը ժողովրդի կամքն է, իրականում ժողովրդից պատսպարվում են ոստիկանական կուռ շարքերի հետևում, իսկ երբ դա էլ չի օգնում, իրենց հարազատ ժողովրդի դեմ են հանում կարմիր և այլ գույնի բերետներով հաղթանդամ երիտասարդներին։ Իսկ իշխանավորների շփումները ընդդիմադիրների հետ շատ նման են խուլերի և համրերի երկխոսությանը։
Եկեղեցին և քաղաքականությունը. արժե ուսումնասիրել պատմությունն ու համաշխարհային փորձը
Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանական թևի տարբեր մակարդակի ներկայացուցիչները պարզապես ֆիզիկական հաճույք են ստանում՝ փորձելով իբր «բռնացնել» ընդդիմախոսների սուտը և պնդելով՝ Հայաստանի կառավարությունը իր տարածքից մի սանտիմետր էլ չի հանձնում ադրբեջանցիներին, դա ընդդիմադիրների հերթական հերյուրանքն է։ Այնինչ, գարնանը ծավալված շարժման նախաձեռնողները բոլորովին այլ հարցեր են հնչեցնում։
Եվ իշխանությունը շատ լավ ծանոթ է այդ հարցադրումներին՝ ինչպե՞ս պիտի ապահովվի Հայաստանի այն բնակավայրերի անվտանգությունը, որոնք ավելի խոցելի են դառնում սահմանի մոտեցման հետևանքով. ինչո՞ւ է սահմանազատումն իրականացվում հատվածաբար՝ չէ՞ որ Ադրբեջանն ամեն պահի կարող է հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելուց. և վերջապես՝ ի՞նչ երաշխիք, որ Հայաստանն էլ հետ կստանա վերջին տարիներին օկուպացված 200 քառակուսի կիլոմետրի գոնե մի մասը այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ երբեք չենք հեռանա մեր գրաված դիրքերից և սահմանը կգծենք այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Փոխանակ պատասխանելու անխտիր բոլոր հայաստանցիներին հուզող այս հարցադրումներին, իշխանությունները խրոխտ տոնով հերթական անգամ հայտարարում են՝ Հայաստանը ոչ մի թիզ հող չի զիջում Ադրբեջանին։ Հրաշալի է, որ չենք զիջում, բայց եթե ժամանակին փարատեիք նաև Կիրանցի բնակիչների մտահոգությունները, միգուցե այս շարժումն էլ չէր ծավալվի՝ չէ՞ որ քայլերթը դեպի Երևան հենց այդ գյուղից է սկսվել։
Իսկ հիմա, երբ այդ շարժումն արդեն թափ է հավաքել և ամեն օր բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանի փողոցներում, նախաձեռնողներին մեղադրանք են ներկայացնում՝ դուք ուզում եք իշխանափոխություն իրականացնել։ Իսկ ինչ է՝ նորությո՞ւն է, որ մենք ֆրանսիացիներ չենք, որոնք կարող են պարզապես բողոքել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ, մեզ մոտ ցանկացած բողոք ի վերջո վերածվում է ղեկավարության հրաժարականի պահանջի։ Այդպես է եղել անկախության հռչակումից ի վեր, այդպես են իշխանություն դարձել, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխության մասնակիցները։ Ի՞նչն է սրա պատճառը։ Երևի այն, որ բոլորս «թարս» երկրից ենք՝ Սովետից։
Հիշում եք, չէ՞, այդ մեծ երկրում շրջանառվող հայտնի անեկդոտը՝ Սովետում բոլորն աշխատանք ունեն, բայց ոչ ոք չի աշխատում, ոչ ոք չի աշխատում, բայց բոլորի սառնարանները լիքն են, բոլորի սառնարանները լիքն են, բայց բոլորը դժգոհում են, բոլորը դժգոհում են, բայց բոլորը քվեարկում են իշխանությունների օգտին և այլն։ Հիմա մենք ենք՝ բերեմ ընդամենը մի օրինակ. անընդհատ խոսում ենք տարածաշրջանային խաչմերուկի մասին, բայց տասը տարուց ավելի չենք կարողանում մի ճանապարհ կառուցել, որը մեր տարածքով Իրանը կկապեր Վրաստանի հետ։
Իշխանասար լեռը և համանուն գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Ոչմիթիզական լինելն իրականում այնքան էլ վատ բան չէ. վերհիշելով 2021-ի մայիսը
Դեմոկրատիայի մասին էլ չեմ ասում։ Շատերն են պնդում, որ չորեքշաբթի օրը Օպերային թատրոնի շուրջ այնքան ոստիկանական ուժեր էին կուտակված, որքան չէր եղել առնվազն վերջին տասը տարիների ընթացքում։ Համաձայնե′ք՝ մի քիչ տարօրինակ է մեր ուղին դեպի զարգացած ժողովրդավարություն՝ որքան առաջ ենք շարժվում այդ ճանապարհով, այնքան ավելի հոծ են դառնում իրավապահների շարքերը։ Միգուցե ճիշտ էր ամերիկացի գրող Ջոն Բերրին, որն ասում էր. «Ժողովրդավարությունն այն է, երբ կարող ես խոսել՝ ինչ ուզես, բայց անել միայն այն, ինչ թույլ են տալիս իշխանությունները»։
Լրահոս
0