00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչմիթիզական լինելն իրականում այնքան էլ վատ բան չէ. վերհիշելով 2021-ի մայիսը

© Sputnik / Aram NersesyanԻշխանասար լեռը և համանուն գյուղը
Իշխանասար լեռը և համանուն գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2024
Իշխանասար լեռը և համանուն գյուղը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղիղ երեք տարի առաջ մայիսյան այս օրերին սկսվեց Հայաստանի սողացող օկուպացիան։ Առանց մարտերի, առանց կրակոցների, առանց կատաղի դիմադրության։
Համոզված եմ՝ նման բան հայաստանցիներից որևէ մեկը, նույնիսկ ամենատարեցը, իր կյանքի ընթացքում երբեք չէր տեսել։ Միգուցե՝ 1990-ականների առաջին կեսին, երբ հայերը իրենց վերահսկողությունը հաստատեցին հսկայական տարածքների նկատմամբ, ադրբեջանցիներին էլ հաջողվեց ինչ-որ սահմանափակ տարածքներ ստանալ, բայց այն ժամանակ պատերազմ էր։ Այս դեպքում՝ 2021 թվականին, պատերազմը փաստորեն միակողմանի էր շարունակվում։ Միանգամայն ճիշտ եք՝ շատ դժվար է պատկերացնել միակողմանի պատերազմ, բայց իրողությունն այն է, որ ադրբեջանցիները՝ ղարաբաղյան հաջողություններով ոգևորված, փաստորեն շարունակում էին առաջխաղացումն արդեն Հայաստանին պատկանող տարածքներում, այնինչ, մենք փորձում էինք ամեն կերպ ձև անել, թե ոչ մի լուրջ բան էլ չի պատահել։
Եկեղեցին և քաղաքականությունը. արժե ուսումնասիրել պատմությունն ու համաշխարհային փորձը
Այսօրվա դրությամբ, ադրբեջանցիները Հայաստանում գրավել են մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք. սա պաշտոնական թիվ է, որը հրապարակել են թե′ արտգործանախարար Արարատ Միրզոյանը, թե′ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ 200 քառակուսի կիլոմետրից քիչ ավելի է կազմում մեր մայրաքաղաք Երևանի տարածքը։
Թույլ տվեք հիշեցնել, թե ինչպես էր ամեն ինչ սկսվում։ Բոլորովին ոչ այն պատճառով, որ շատ մեծ ցանկություն ունեմ մի պտղունց էլ աղ ցանելու վերքի վրա։ Պարզապես 2021 թվականի գարնան վերջին տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական են և ակնհայտորեն ցուցադրում են, թե ինչ է լինում, երբ բոլորը՝ ենթակաները, տեղական իշխանություններ, բարձրաստիճան պաշտոնյաները՝ մի կողմ թողնելով իրականությունը, փորձում են ամեն ինչ ներկայացնել շեֆին այնպես, ինչպես նա կցանկանար լսել։
Ահավասիկ. 2021 թվական, մայիսի 13։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան.
«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: Հայաստանի պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։ Այդ նույն դրվագը Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն այսպես է ներկայացնում.
«Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որևէ կրակոցի։ Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ո՞ւմ հետ պետք է մարտ վարեին»։
Եվ վերջապես, Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածը. «Ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները»։ Համաձայնե′ք, շատ նման է ճապոնացի գրող Ակուտագավայի հայտնի «Ռասյոմոնի դարպասներին», երբ նույն իրադարձության մասնակիցները բոլորովին տարբեր կերպ են ներկայացնում տեղի ունեցածը՝ հերքելով միմյանց վարկածները։
Ի վերջո, 10 ժամ տևած կատարյալ լռությունից հետո վարչապետն այսպես բնութագրեց 2021 թվականի մայիսին կատարվածը. «Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային»՝ ավելացնելով. «Իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը»։ Երևի վարչապետի հենց այս մեկնաբանությունն է ամենակարևորը՝ բայց մի վերապահումով։ Երկրի ղեկավարն, իհարկե, նկատի ուներ, որ պետք է անպայման պարզվի, թե ինչպես եղավ, որ հակառակորդը այդքան հեշտ ու հանգիստ խախտեց մեր պետական սահմանը և մտավ Հայաստան։ Բայց երևի թե ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ սկզբնական անհոգ տեղեկությունները, թե զինված ադրբեջանցիները պարզապես մոլորվել են կամ ուղղակի ցանկացել են «ճշտել սահմանը», ի վերջո վերածվեցին «մերձճգնաժամային, եթե ոչ՝ ճգնաժամային» իրավիճակի։
Ղարաբաղյան պատերազմ - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Արցախյան հաղթական պատերազմի 30-ամյակը. միֆեր և իրականություն
Արդյոք հանգստացնող ու քնեցնող նախնական մեկնաբանությունների հեղինակները դեռ պատկերացում չունեի՞ն, որ հակառակորդը բառիս բուն իմաստով ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ, թե՞ ի սկզբանե ամեն ինչ հրաշալի գիտեին, բայց չէին համարձակվում խաթարել այն պատրանքային պատկերը, որը հյուսել էին իշխանությունները՝ հավատացնելով իրենք իրենց և ողջ ժողովրդին, որ եթե տանք աղվեսին մեր մի ձագին, նա մեզ ընդմիշտ հանգիստ կթողնի մեր հարազատ փչակում։
Իհարկե, կարող եք ասել՝ ի՜նչ կարիք կա հիմա փորփրելու անցյալը։ Չեմ առարկի, բայց այնուամենայնիվ անպատասխան է մնում մի հարց՝ արդյոք Ադրբեջանի առաջնորդը երեք օր առաջ Շուշիում կհամարձակվե՞ր սպառնալից հայտարարել. «Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք կցանկանանք», եթե այն ժամանակ՝ 2021 թվականի մայիսին, լինեինք ոչմիթիզական։ Ոչ թե այդ բառի հեգնական իմաստով, որը շրջանառության մեջ է դրվել ոմանց կողմից, այլ Հայաստանի ամեն մի թիզ հողը պաշտպանելու իմաստով։
Լրահոս
0