00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին և քաղաքականությունը. արժե ուսումնասիրել պատմությունն ու համաշխարհային փորձը

© Sputnik / Aram NersesyanՈսկեպարի եկեղեցին
Ոսկեպարի եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Բաժանորդագրվել
«Տե′ր Աստված, մենք, իհարկե, գիտենք, որ դու շատ պատասխանատու ես, և այնուամենայնիվ… չե՞ս կարող մի քիչ ավելի ակնհայտ դարձնել քո գոյությունը»։
Միայն թե մի′ շտապեք մեղադրել ինձ սրբապղծության մեջ, քանզի այս խոսքերը պատկանում են հայտնի հոգևորական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուին։ Այդ մարդը, որին համացանցային հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, անվանում է աստվածաբան, արքեպիսկոպոս և քաղաքական ակտիվիստ, դժվար թե համաձայներ Հայաստանի բարձրագույն ղեկավարների այն կարծիքին, թե եկեղեցականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ընդհակառակը, նույնիսկ այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայում վերջապես վերացավ ապարտեիդը, և կայացան համընդհանուր ընտրություններ, որոնց մասնակցեցին նաև սևամորթները, Դեսմոնդ Տուտուն շարունակեց քննադատել նոր իշխանություններին՝ ղեկավարվելով իր հայտնի կարգախոսով.
«Եթե դուք անարդարություն եք տեսնում, բայց գերադասում եք չեզոք մնալ, դուք դրանով իսկ փաստորեն անցնում եք հարստահարողի կողմը»։
Համաձայնե′ք, հոգևորականի միանգամայն ազնիվ դիրքորոշում։ Այսինքն, ի′նչ կարևոր է, թե ով ես դու՝ քաղաքական գործի՞չ, կոշկակա՞ր, թե՞ արքեպիսկոպոս, հենց անարդարություն տեսար, պիտի ընդվզես։ Ընդ որում, նկատե′ք, Դեսմոնդ Տուտուն ոչ միայն խստորեն քննադատում էր իշխող քաղաքական ուժին՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսին և նախագահներ Տաբո Մբեկիին և Ջեյքոբ Զումային, այլև դատապարտում էր Պաղեստինի ռմբակոծությունը, Իրաքի պատերազմը, մարդու իրավունքների խախտումները Մյանմայում և Գուանտանամո ամերիկյան բանտում։ 1984 թվականին նա դարձավ առաջին սևամորթ եպիսկոպոսը, ավելին՝ գլխավորեց Հարավաֆրիկյան եկեղեցիների խորհուրդը և Եկեղեցիների համաաֆրիկյան համաժողովը։ Իսկ ապարտեիդի վերացումից հետո, երբ Հարավաֆրիկյան հանրապետությունում ստեղծվեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման հանձնաժողովը, ղեկավարը դարձավ հենց հոգևորական Դեսմոնդ Տուտուն։
Գիտե՞ք, երբ Հայաստանում իշխող թիմի ներկայացուցիչները հերթական անգամ վիճահարույց պնդումներ են անում՝ վկայակոչելով համաշխարհային փորձը և պատմությունը, ամեն անգամ տարակուսում եմ՝ կա′մ այս մարդիկ տեղյակ չեն, կա′մ հույս ունեն, որ մենք՝ հասարակ մահկանացուներս, տեղյակ չենք այդ համաշխարհային փորձից և պատմությունից։ Ախր, Դեսմոնդ Տուտուն հո միակ հոգևորականը չէ, որի գործունեությունը դուրս է եկել զուտ եկեղեցական շրջանակից։ Հոգևորականը՝ բոլորովին չխզելով իր կապը եկեղեցու հետ, նույնիսկ երկրի նախագահ է դարձել ու երկար տարիներ շարունակ կառավարել պետությունը։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը արքեպիսկոպոս Մակարիոսի մասին է, որը 15 տարուց ավելի ղեկավարել է Կիպրոսը, այն էլ՝ չափազանց դժվար ժամանակաշրջանում։
Սպասելիքները շատ են, բայց նույնքան շատ են կասկածները. ֆեյսբուքյան երկխոսություններ
Մակարիոսը գլխավորեց Կիպրոսի ուղղափառ եկեղեցին 1950 թվականին, երբ այդ միջերկրական կղզին դեռ Մեծ Բրիտանիայի գաղութն էր, ու միանգամից էլ ակտիվ գործունեություն ծավալեց՝ հանուն Կիպրոսի անկախության։ Ու անմիջապես էլ պատժվեց դրա համար՝ արտաքսվելով Սեյշելյան կղզիներ։ Իսկ 1959 թվականին, երբ վերադարձավ արդեն անկախացած Կիպրոս, ժողովուրդը նրան երկրի նախագահ ընտրեց։ Այո, այո′, ի տարբերություն Հայաստանի իշխանավորների, որոնք անընդհատ նույն բանն են կրկնում՝ եթե եկեղեցին ուզում է մասնակցել քաղաքական գործընթացներին, թող կուսակցություն ստեղծի, Կիպրոսում ոչ ոք չպարտադրեց արքեպիսկոպոսին որևէ կուսակցության ղեկավար կամ թեկուզ անդամ դառնալ։ Այնտեղ փաստորեն հակառակ գործընթացը տեղի ունեցավ։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը նախագահ ընտրեց անկուսակցական հոգևորականին, իսկ այնուհետև խորհրդարան անցան միայն այն կուսակցությունները, որոնք աջակցում էին Մակարիոսին։ Այսինքն, ոչ թե կուսակցությունները նրան երկրի առաջնորդ դարձրին, այլ ինքը պառլամենտ բերեց կուսակցություններին՝ դրանք դարձնելով իր քաղաքական հենարանը։
«Պատմական քվեստ» - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները
Իմ սերնդակիցները կհիշեն, որ Մակարիոսի նախագահության տարիները ամենևին անամպ չէին։ 1967 թվականին Հունաստանում հեղաշրջում տեղի ունեցավ, և իշխանության եկած, այսպես կոչված՝ «սև գնդապետները» արշավ ծավալեցին Մակարիոսի դեմ։ Սակայն 1973 թվականին կայացած ընտրություններում կիպրոսցիները կրկին իրենց ձայնը տվեցին արքեպիսկոպոսին՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց աջակցությունը Կիպրոսի անկախության և տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված նրա քաղաքականությանը և մերժելով Աթենքի ռազմական վարչախմբի նկրտումները։ Պատկերացրեք, թե ինչ անվերապահ հեղինակություն ուներ արքեպիսկոպոսը, որ հանուն նրա Կիպրոսի հույները պատրաստ էին առճակատվել Հունաստանի հետ։
Հետո Կիպրոս ներխուժեցին թուրք զինվորականները և գրավեցին կղզու ավելի քան մեկ երրորդը։ Մակարիոսը անընդհատ փորձում էր լեզու գտնել թուրքերի հետ և միավորել երկու համայնքները։ Որոշ մասնագետներ համոզված են՝ այդ ջանքերն ի վերջո անպայման կպսակվեին հաջողությամբ, եթե արքեպիսկոպոսը 1977 թվականին չհեռանար կյանքից։ Դրանից հետո որևէ հոգևորական այլևս չի զբաղեցրել երկրի ղեկավարի պաշտոնը, թեև 1960 թվականի սահմանադրությունը դա չի արգելում։ Որքան գիտեմ, չի արգելում նաև Հայաստանի գործող սահմանադրությունը։ Թեև դրա հետ ոչ բոլորն են համաձայն։ Մանավանդ՝ մեր հարազատ կառավարությունում։
Լրահոս
0