00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական «Գրանատ-4» ԱԹՍ-ի հնարավորությունները թույլ են տալիս «Աբրամսներ» ոչնչացնել

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցԽոցված տանկ
Խոցված տանկ - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Խոցված տանկ
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբանը նշում է, որ անօդաչու թռչող սարքերը հեղափոխություն են արել ռազմական գործում։
Անօդաչու սարքերի տեխնոլոգիական կատարելագործումն ապահովում է Ռուսաստանի զինված ուժերի հետախուզական և հարվածային ուրվագծերի արդյունավետության բարձրացումը, ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում հակառակորդի մարտական տեխնիկայի և կենդանի ուժի օպերատիվ և արդյունավետ ոչնչացումը:
Ռազմական հատուկ գործողության գոտում «Գրանատ-4» արդիականացված ԱԹՍ-ի առաջին իսկ մարտական օգտագործումը թույլ տվեց ոչնչացնել ամերիկյան արտադրության M1A1 Abrams հերթական տանկը: ԱԹՍ–ն հայտնաբերեց Ուկրաինայի ԶՈւ-ի` շարժման մեջ գտնվող տանկը, ռուսական հրետանին թիրախը մեկ կրակոցով խոցեց «Կրասնոպոլ» ճշգրտող զինամթերքով։
© SputnikՌուսական արդիականացված «Գրանատ-4» հետախուզական ԱԹՍ
Ռուսական արդիականացված Գրանատ-4 հետախուզական ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Ռուսական արդիականացված «Գրանատ-4» հետախուզական ԱԹՍ
«Գրանատ-4»-ը նախատեսված է ռադիոդիտարկման և տեղանքը վերևից դիտարկելու համար՝ թվային ֆոտոխցիկի, տեսախցիկի, ակտիվ դիտարկման սարքավորումների, ջերմատեսիլ սարքի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում: Որպես հետախուզության և կրակի ճշգրտման միջոց՝ անօդաչու սարքն ինտեգրված է սպառազինության հարվածային համալիրներում և զորքերի տարբեր տեսակների մարտական գործողությունների կառավարման ավտոմատացված համակարգերում: Արդիականացված «Գրանատ-4»-ը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել թիրախները և փոխանցել կոորդինատները՝ մեկնարկային կետից (օպերատոր) մինչև 70 կմ հեռավորության վրա, այլև գործն ավարտին հասցնել, այսինքն՝ լուսավորել թիրախները «Կրասնոպոլ», «Կիտոլով» և «Գրան» հրետանային զինամթերքի համար։ Նշենք, որ ԱԹՍ–ն ու կառավարվող զինամթերքը «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանքն է, որն ավանդաբար ապահովում է Ռուսաստանի բարձր պաշտպանունակությունը և միայն 2024 թվականի առաջին եռամսյակում 50 տոկոսով ավելացրել է արտադրության ծավալը։
«Բուրյա» փոքր հրթիռանավի պետական փորձարկումները․ հաջող կրակոցներ «Պանցիր-Մ»-ով
Ուկրաինական ռազմական գործողությունների գոտում ռուսական ամենատես անօդաչու սարքերը կարևոր դեր ունեն: Եվ Արևմուտքի անօդաչուների «արդյունավետության մրցույթում» ռուսական ռազմարդյունաբերական համալիրը վստահաբար առաջատար է։ Ավելի վաղ ամերիկյան «Forbes» ամսագիրը նշել էր. «Ռուսական մահացու կապաշարը՝ ԱԹՍ–ներն ու հրետանին, գնալով ավելի լավն է դառնում»: Արևմուտքը ընկճված է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավելի ու ավելի առաջադեմ ԱԹՍ–ների աճող որակով և քանակով, որոնք հուսալի ցանցերով տվյալներ են փոխանցում մեծ թվով հրետանային մարտկոցների»: Ռուսական զորքերը վստահորեն առաջ են շարժվում՝ տեսնելով և կրակելով Ուկրաինայի զինված ուժերի ավելի ու ավելի շատ ստորաբաժանումներ, որոնք կրակի տակ են նույնիսկ թիկունքում՝ առաջնագծից 70-80 կմ հեռավորության վրա։ Գաղտնիք չէ, որ ուկրաինական բանակն ու ՆԱՏՕ-ն պարտվում են նաև հակադրոնային ռադիոէլեկտրոնային պայքարում. ռուսական ՌԷՊ համակարգերը ամսական մոտ 10 հազար ուկրաինական ԱԹՍ են «սպանում»։

Սովորական «պտուղ» չէ

«Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորման մշակած «Գրանատ-4» անօդաչու համալիրն ի զորու է գործել օրվա ցանկացած ժամի, 6 ժամ շարունակ, մինչև 70 կմ շառավղով, մինչև 2000 մետր բարձրության վրա: Մխոցային շարժիչը ապահովում է 100 կմ/ժամ կրեյսերական արագություն: Թևի բացվածքը 3,8 մետր է, թռիչքային զանգվածը՝ մինչև 45 կգ։ Մեկնարկն ապահովում է կատապուլտը, վայրէջքը՝ պարաշյուտը։
Զենքի հարվածային համալիրներին և կառավարման ավտոմատացված համակարգին ինտեգրված «Գրանատ-4» անօդաչու սարքը կարող է անվտանգ ռադիոալիքով գրեթե իրական ժամանակում փոխանցել վիդեոտեղեկություն, ինչպես նաև վերահեռարձակել կառավարման ազդանշաններն ու տեղեկատվական տվյալները կառավարման կետերի, ցամաքային, մակերեսային և օդային միջոցների միջև կապի պաշտպանված ցանցում: Ջերմային/ինֆրակարմիր «տեսողությունը» թույլ է տալիս ցերեկային և գիշերային ժամերին հայտնաբերել փոքր չափի թիրախները (առանձին մարդու) մինչև 900 մետր բարձրության վրա:
Բացի հետախուզությունից, դիտարկումից, կրակի ճշգրտումից և թիրախների լուսավորումից, «Գրանատ-4»-ը կարող է օգտագործվել փոքրածավալ բեռները (մինչև 3 կգ) դժվարամատչելի հատվածներ արագ առաքելու նպատակով: Մեկ վերգետնյա կառավարման կայանը ապահովում է երկու ԱԹՍ-ների միաժամանակյա թռիչք։
Ռուսական նոր Իլ–114-300 ինքնաթիռը «թևեր է առնում»
ՌԴ ԶՈւ հետախուզական-հարվածային ուրվագիծը չափազանց արդյունավետ կերպով «փշրում» է ուկրաինական զորքերը, արևմտյան զրահատեխնիկան և մարտական պատրաստության ՆԱՏՕ-ական չափանիշները։ ՆԱՏՕ-ի գործընկերների նկատմամբ ռուսական ռազմական տեխնիկայի մարտական գերազանցության, ռազմավարության և մարտավարության ցուցադրումը աշխարհաքաղաքական պայքարի կարևորագույն տարր է։ Երբ ամբողջ աշխարհի աչքի առաջ Abrams տանկերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքն ավելի քան 10 մլն դոլար է, ոչնչացվում են ռուսական «500 դոլարանոց» ԱԹՍ–ների կողմից, ամերիկյան բացառիկության մասին առասպելը անեկդոտ է դառնում: «2023 թվականի ուկրաինական հակահարձակման առանցքային դասն այն է, որ համազորային դոկտրինը, որը ՆԱՏՕ-ն ուսուցանել է ուկրաինական զորքերին, հնացած է... շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան արագացնեն մարտական փորձի փոխանակումը և դրանք միացնեն տեսությանը, որպեսզի դաշինքն ու Կիևը կարողանան արագ մշակել լավագույն դոկտրինները և ռազմական ուսուցման լավագույն ձևերը…
Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի պարտությունն անխուսափելի է։ Քանի որ Արևմուտքը բոլորովին պատրաստ չէ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության, իսկ Ուկրաինայում պրոքսի-պատերազմի արդյունքը բավական ակնհայտ է։
Արևմուտքը խոստովանել է, որ Ռուսաստանն ավելի լավ է հարմարվում պատերազմական ժամանակի մարտահրավերներին, իսկ Կիևի ռեժիմը և ՆԱՏՕ-ի երկրները պարտվում են «դրոնների պատերազմում»:
Ռուսաստանը երկու անգամ ավելի շատ է դրոն արտադրում՝ ամսական մոտ 100 հազար։ Կիևի ռեժիմը 2024 թվականին մտադիր է ավելի քան երկու միլիոն դրոն գնել, իհարկե, եթե ՆԱՏՕ-ն վճարի այդ ցանկության համար և ապահովի արտադրության ծավալները։ Ինչ էլ լինի, դրա զարգացումը և 21-րդ դարի այլ ռազմական հակամարտությունները խոստանում են պայքարի ավելի ու ավելի «ԱԹՍ–ական» (հեռավար) բնույթ, արհեստական բանականություն, անօդաչու թռչող սարքերի աճող ներկայություն, որոնք կարող են ինքնուրույն ընտրել և հարվածել թիրախներին:
Ռուսաստանն իր հասած «անօդաչու Օլիմպոսում» կանգ չի առնում։ Պատասխանելով ժամանակի մարտահրավերներին՝ սկսել է արտադրել սեփական ծովային անօդաչու սարքերը: Ավելի վաղ հաղորդվել էր ՌԴ պաշտպանության նախարարությանը առաջին, փորձարարական խմբաքանակի մատակարարման մասին՝ մոտ 10 մարտական «Օդուվանչիկներ» կամ «Վիզիրներ» KMZ հոլդինգից: Այսօր տեղեկություն է հայտնվել ռազմական հատուկ գործողության գոտում ռուսական կամիկաձե մոտորանավակի առաջին կիրառման մասին. սարքը հաջողությամբ խոցել է ափամերձ թիրախը 250 կիլոգրամանոց զինամթերքով: Հետագայում նման դրոններ կկիրառվեն ծովային նավահանգիստներում և գետերի հուներում հակառակորդի օբյեկտների ուղղությամբ։ Իհարկե, նավահանգիստներն ու գետերը կարող են լինել ոչ միայն ուկրաինական։ Արևմտյան մի քանի երկրների քաղաքական գործիչներ և ստրատեգներ անխոհեմորեն մտածում են ուկրաինական հակամարտությանը «ՆԱՏՕ-ի ուղիղ միջամտության» մասին։
Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը
Լրահոս
0