00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Մելիքյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը

© Sputnik / StringerՀանրահավաք Հանրապետության հրապարակում
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2024
Հանրահավաք Հանրապետության հրապարակում
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղարի խոսքով` այս հարցում անժխտելի է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական կառույցների ակտիվ դերակատարությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հանրապետության հրապարակում այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, որոնց համար պետք է ձեռնարկել հետևյալ քայլերը.
ՀՀ արտաքին քաղաքական նշանակետն աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող ու համապարփակ բանակցություններն են բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով` նպատակ ունենալով բացառել պատերազմը։
ՀՀ նոր իշխանությունը` ի դեմս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններից։ Միաժամանակ հանձնառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և առաջնորդվելով ՀՀ անվտանգության առաջնահերթություններով` ներգրավելու կառուցողական ու փոխշահավետ բանակցություններում։
Իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն` բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը, կամ որևէ այլ «հակա»–ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակությունը` զսպված, ճկուն քաղաքականություն որդեգրելով։
Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը ու դիրքավորումները, աշխարհակարգի` սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում։
Մենք պետք է արձանագրենք, որ օրվա վարչախումբը զուրկ է ՀՀ–ին այնքան անհրաժեշտ խոհեմությունից, կոմպետենտությունից, համարձակությունից և ռացիոնալության որակներից։ Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում երբեք։ Ազգային շահերի հայեցակարգը չի ենթադրում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելիություն, ընդհակառակը այն ենթադրում է հակամարտող կողմերի մշտական կարգավորում դիվանագիտական ողջ գործիքակազմով։
Մենք պետք է հստակեցնենք մեր ազգայի շահերը, դրանք հավասարակշռենք, նոր իրողությունների պայմաններում` չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմքերը։
Մենք հնարավորինս արագ պետք է վերականգնենք մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ։
Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականությունը` նոր բանաձևով, որին հասնելու միակ ճանապարհը պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումը և համերաշխությունը։ Այս հարցում անժխտելու է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդությունն ու ակտիվ դերակատարությունը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ. դիվանագետն ասաց` ինչու
Լրահոս
0