00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան

© Sputnik / Marianna PaytyanՇիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանրահավաքին
Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2024
Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանրահավաքին
Բաժանորդագրվել
Շիրակի թեմի առաջնորդը հավատում է՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը կարող է հաջողություն ունենալ։։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ։ Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նա պատասխանեց իշխանությունների և իշխանամերձ շրջանակների մեղադրանքներին, թե հոգևորականները աղոթելու փոխարեն քաղաքականությամբ են զբաղվում։
«Մենք և՛ աղոթում ենք, և՛ հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում, քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իսկ հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է։ Կարծեմ՝ այս հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի»,- ասաց սրբազանը։
Նա նաև հավելեց՝ այս իշխանություններն իրեն վաղուց չեն հետաքրքրում, առհասարակ, նրանց համարում է ոչ թե իշխանություն, այլ օկուպացիոն ռեժիմ, որը մի օր պետք է գնա։
«Բայց ինչքան շուտ գնա, էնքան լավ, ամոթ է իրենց իշխանություն անվանելը։ Մեր ժողովուրդն արժանի՞ է այսպիսի իշխանության»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։
Նա նաև նշեց, որ հավատում է՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումը կարող է հաջողություն ունենալ։
«Բայց դրա համար պետք է կոնսոլիդացիա, ուժերի մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում, պահանջ, և այդ ամեն ինչը համերաշխությամբ, ապաշխարությամբ, զղջումով, մեր գործած հանցանքները հասկանալով, ըմբռնումով։ Ես մաղթում եմ, աղոթում եմ, երազում եմ, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի»,- շեշտեց Շիրակի թեմի առաջնորդը։
Վաղն առավոտյան ժամը 8-ից տոտալ գործադուլներ, դասադուլներ կլինեն. Բագրատ սրբազան
Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ևս քայլերթով Երևան եկավ և մայիսի 9-ից Հանրապետության հրապարակում է, աջակցում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ. դիվանագետն ասաց` ինչու
Լրահոս
0