https://arm.sputniknews.ru/20240511/erevani-mi-qani-hatvatsnerum-vostikanutjuny-berman--e-entarkum-akcianeri-masnakicnerin--75583940.html
Երևանում անհնազանդության ակցիաներ անող քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկում
Երևանում անհնազանդության ակցիաներ անող քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկում
Sputnik Արմենիա
Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար։ 11.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-11T11:37+0400
2024-05-11T11:37+0400
2024-05-11T11:45+0400
տեսանյութեր
տեսանյութ
երևան
«տավուշը հանուն հայրենիքի»
տավուշ
դելիմիտացիա
տեր բագրատ գալստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75582934_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bf3aa28b2633fbb4f073c13aea266020.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, որոնք Երևանի մի քանի հատվածներում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում, բերման են ենթարկվում ՆԳՆ ոստիկանություն։Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցն ու Տիգրան Մեծի պողոտան։Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար, որը չկատարելու դեպքում քաղաքացիները բերման կենթարկվեին։Ժամանակը լրանալու պես ոստիկանությունը սկսեց քաղաքացիներին բերման ենթարկել։Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75582934_66:0:1506:1080_1920x0_80_0_0_355fe4e46e64683cce7a4ff267027bd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, երևան, «տավուշը հանուն հայրենիքի», տավուշ, դելիմիտացիա, տեր բագրատ գալստանյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, երևան, «տավուշը հանուն հայրենիքի», տավուշ, դելիմիտացիա, տեր բագրատ գալստանյան, видео
Երևանում անհնազանդության ակցիաներ անող քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկում
11:37 11.05.2024 (Թարմացված է: 11:45 11.05.2024) Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, որոնք Երևանի մի քանի հատվածներում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում, բերման են ենթարկվում ՆԳՆ ոստիկանություն։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցն ու Տիգրան Մեծի պողոտան։
Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար, որը չկատարելու դեպքում քաղաքացիները բերման կենթարկվեին։
Ժամանակը լրանալու պես ոստիկանությունը սկսեց քաղաքացիներին բերման ենթարկել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։