00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քայլերթի առաջին օրը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասավ Հաղարծին

© Sputnik / Andranik GhazaryanԱկցիա
Ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Ակցիա
Բաժանորդագրվել
Քայլերթի մասնակիցները վաղն առավոտյան Հաղարծին վանական համալիրում մասնակցելու են պատարագի, այնուհետև շարժվելու են դեպի Դիլիջան։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած քայլերթի մասնակիցները հասան Հաղարծին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք գիշերելու են Հաղարծինում, իսկ վաղը վանական համալիրում կայանալիք պատարագից հետո շարժվելու են դեպի Դիլիջան, հետո Սևան։ Նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։
Ճանապարհին մի քանի տասնյակ քաղաքացիներ միացան քայլերթին։ Վարորդները մեքենաներով ազդանշաններ էին տալիս` աջակցություն հայտնելով մասնակիցներին, որոշ տնտեսվարողներ ջուր ու սուրճ էին հյուրասիրում նրանց։
Իջևանում «ՏաԼույս» երգչախմբի սաներն իրենց ղեկավարի` Մարիայի հետ դիմավորեցին շարժման անդամներին և բացականչեցին. «Հայաստանը հիասքանչ է, Տավուշը` բացառիկ»։ Նրանք նաև երգեցին Հայաստանի ու Արցախի օրհներգերը, հետո կոնսերվատորիայի ուսանողների հետ կատարեցին «Երազ իմ երկիր հայրենի» երգը։
«Դուք պետք է ցավ չտեսնեք, չզգաք։ Ինչ բեռ կա, մերն է»,– ասաց Բագրատ Սրբազանը և օրհնեց բոլորին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
Լրահոս
0