00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանին ու Գառնիկ Դանիելյանին կրկին չեն թողնում Կիրանց մտնել

Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ հիմա Կիրանցը «դասական շրջափակման» մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik․ Ոստիկանները Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին կրկին թույլ չտվեցին Կիրանց մուտք գործել։
Նշենք, որ ավելի քան 24 ժամ է` փակ են Կիրանց գյուղի երկու մուտքերը (Սարիգյուղի և Ոսկեպարի կողմից)։ Մեծաթիվ ոստիկաններ են բերվել այդ հատված, որոնք միայն Կիրանցի բնակիչներին են թույլ տալիս մուտք գործել գյուղ։
«Ուզենք` այլ ճանապարհներով կարող ենք գնալ, բայց հո գողեգող ճանապարհներով մեր գյուղերը չենք գնալու»,- ասաց սրբազանը։
Նա ոստիկանների հետ բանակցում էր, որ իրենց թույլ տան կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, վիճակի մասին տեղեկանալ ու հրաժեշտ տալ, դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Նա դիմեց Կիրանցի բնակիչներին՝ կոչ անելով ուժեղ լինել։
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ հիմա Կիրանցը «դասական շրջափակման» մեջ է ոստիկանների կողմից։
«Երբ ասում են պատերազմ, մարդիկ պատկերացնում են ռազմական գործողություններ։ Դրանք պատերազմի ընդամենը 1 բաղադրիչն են, ընդ որում՝ ամենևին ոչ ամենասարսափելին ու մահաբերը։ Ամենասարսափելին ու մահաբերը մարդկանց արժանապատվությունից, հողից, ինքնությունից, պատմությունից զրկելն է, որը հենց արվում է մեր ներսից»,- ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հիմա հենց դա է արվում։ Նա շեշտեց՝ սահմանազատում և սահմանագծում չկա, այն, ինչ Տավուշում է արվում, միակողմանի հանձնում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Լրահոս
0